Վասիլի Վիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Վիլյամս
Ծնվել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1863 կամ հոկտեմբերի 9, 1863(1863-10-09)[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1939(1939-11-11)[1] (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանQ33332028?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտես, քաղաքական գործիչ և հողագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտՀողագիտություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարQ24352418?
Հայտնի աշակերտներQ55191028?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Vasiliy Vil'yams Վիքիպահեստում

Վասիլի Ռոբերտովիչ Վիլյամս (ռուս.՝ Василий Робертович Вильямс, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1863 կամ հոկտեմբերի 9, 1863(1863-10-09)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1939(1939-11-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հողագետ, ԽՍՀՄ ԳԱ (1931), Բելառուսական ԽՍՀ ԳԱ (1929) և ՀամԳԳԱ (1935) ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թ.-ին ավարտել է Պետրովյան (այժմ Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական) ակադեմիան։ 1894 թ.-ից եղել է նույն ակադեմիայի ընդհանուր երկրագործության և հողագիտության (հետագայում՝ հողագիտության) ամբիոնի վարիչ, իսկ 1922—1925 թթ.-ին՝ ռեկտոր։

Վիլյամսը զարգացրել է Դոկուչաևի ուսմունքը հողի մասին և համարվում է (Պ․ Ա․ Կոստիչևի հետ) ագրոնոմիական հողագիտության հիմնադիրը։ Հիմնավորել է հողառաջացման պրոցեսում կենսաբանական գործոնների ունեցած առաջատար դերը, ստեղծել ուսմունք նյութերի կենսաբանական փոքր շրջանառության մասին։ Հողառաջացման մասին նրա ուսմունքում դրված է անօրգանական և օրգանական բնության զարգացման միասնության գաղափարը։ Հիմնավորել է հողի բերրիության անընդհատ բարձրացման և պահպանման հնարավորությունը ագրոնոմիական միջոցառումների կիրառմամբ։ Վիլյամսը մշակել է երկրագործության խոտադաշտային համակարգը, որի հիմնական օղակը դաշտային կերային խոտադաշտային ցանքաշրջանառություններն էին՝ զուգակցված հողի ճիշտ մշակության, պարարտանյութերի, մեքենաների համակարգերի կիրառման և դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման հետ։ Վիլյամսի ուսմունքում կան նաև սխալ դրույթներ։ Նա դեմ է եղել հողը մշակող որոշ գործիքների (ցաքան, գլան են) կիրառմանը, թերագնահատել ԽՍՀՄ եվրոպական մասի հառավում աշնանացան հացահատիկի մշակման հնարավորությունները, առաջարկել ամենուրեք խոտադաշտային համակարգի կիրառումը։ Վիլյամսը պրոպագանդել է նաև խոտադաշտի ուշ աշնանավարը։

Վիլյամսը եղել է ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԳԿ (1928 թ.) և Սոսսովետի (1922 թ.) անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Վիլյամսը Լենինյան մրցանակի դափնեկիր է (1931 թ.), 1968 թ.-ին սահմանվել է Վիլյամսի անվան ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 442