Վասիլի Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասիլի Ալեքսանյան (1971-2011), ռուսահայ փաստաբան, գործատեր և ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին փոխնախագահ, ով 2006-ին կալանավորվել էր ՅՈՒԿՕՍ–ի գործով և ում նկատմամբ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել։ ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով՝ դրամական միջոցների լվացում և ուրիշի ունեցվածքի հափշտակում դատախազության տվյալներով՝ Ալեքսանյանը հափշտակել էր ռուսական Томскнефть ընկերության ունեցվածքը, ինչպես նաև մի քանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ընկերությունների ակցիաներ։ Ալեքսանյանի մոտ քաղցեղ էր հայտնաբերվել, իսկ անազատության մեջ գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Վասիլի Ալեքսանյանին ազատ արձակվեց միայն 2008-ին՝ 50 մլն ռուբլի գրավի դիմաց։ Մահացել է 2 Հոկտեմբերի 2011-ին։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Asekose: Մահացել է ՅՈՒԿՕՍԻ նախկին փոխնախագահ Վասիլի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ