Վասերբուրգ (Բոդենզե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Վասերբուրգ
Wasserburg
Զինանշան

Վասերբուրգ (Բոդենզե)
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԼինդաու
ՂեկավարԹոմաս Այգստլեր
Հիմնադրված է784 թ.
Մակերես6,34 կմ²
ԲԾՄ399-450 մ
Բնակչություն3480 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1,
Հեռախոսային կոդ0 83 82
Փոստային ինդեքս88142
Փոստային դասիչ88142
Ավտոմոբիլային կոդLI
Պաշտոնական կայքwasserburg-bodensee.de
Վասերբուրգ (Բոդենզե) (Գերմանիա)##
Վասերբուրգ (Բոդենզե) (Գերմանիա)
Վասերբուրգ (Բոդենզե) (Բավարիա)##
Վասերբուրգ (Բոդենզե) (Բավարիա)

Վասերբուրգ (գերմ. Wasserburg), համայնք Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Ենթարկվում է Շվաբիայի ադմինիստրատիվ շրջանին։ Մտնում է Լինդաու-Բոդենզե շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 3480 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31)[1]։ Զբաղեցնում է 6,34 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ - 09 7 76 128։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասերբուրգը (տառացիորեն՝ «Ամրոց ջրի վրա») հիմնադրվել է 784 թվականին։ Այդ ժամանակ նա գտնվում էր կղզու վրա պատկանում էր Սուրբ Գալլի եկեղեցուն։ Վեց հարյուր տարի անց, ամրոցը անցավ Մոնֆորտների կոմսությանը, ովքեր, իրենց հերթին, վաճառեցին այն Ֆուգերներին 1592 թվականին։ 18-րդ դարի սկզբին կղզին միացավ մայրցամաքի հետ։

1775 թվականին Ֆուգերները Վասերբուրգը փոխանցեցին Հաբսբուրգներին՝ իրենց նախորդների պարտքերի դիմաց։ Մի ողջ դարակես ամրոցը համարվել է Ավստրիայի մի մաս։ 1806 թվականին Նապոլեոն Բոնապարտը փոխանցեց այն Բավարիայի թագավորությանը։

1872 թվականին ամրոցի մոտ կառուցվել է շոգենավային նավահանգրվան, առաջին երկաոթւղային կայարանը բացվել է 1899 թվականին, իսկ 1911-1912 թվականներին անցկացվել է էլեկտրականություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung — Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]