Վասակ (պատմական դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպիես
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Վարդան Մամիկոնյան
Ստեղծման տարեթիվ1912
Նկարագրում էՏիզբոն
Հրատարակման տարեթիվ1914

Վասակ, Դերենիկ Դեմիրճյանի պատմական դրաման է, որ նա գրել է 1912 թվականին։ Պիեսը բեմադրվել է 1914 թվականին Թիֆլիսի արտիստական թատրոնում, սակայն հաջողություն չի ունեցել։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ նախարարները Տիզբոնում առերես կրոնափոխ լինելուց հետո վերադառնում են Հայաստան՝ ժամ առաջ բացահայտելու կեղծիքն ու ապստամբելու։ Սակայն Հազկերտն իր հազարապետի խորհրդով պատանդ է պահել Վասակի որդիներին՝ Ամիրին ու Բաբիկին, քանզի Վարդանն անգամ պատանդին չի հիշի, եթե ապստամբելու միտք ունենա, այնինչ Վասակը փառասեր է ու արկածախնդիր, նա կհսկի Վարդանին։

Հայաստան հասնելուց հետո Վասակն ամեն կերպ ձգտում է զսպել Վարդանին, որ շատ զոհեր չտան։