Վասակ Տեր-Պողոսյան
Վասակ Տեր-Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1881 |
Ծննդավայր | Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1936 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Վասակ Սամսոնի Տեր-Պողոսյան (հունվարի 15, 1881, Ղարաջորան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար (1922-1928 թվականներին)։
Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից Արսեն Տեր-Պողոսյանի եղբայրն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստացել է Չիտայում։ Մինչև 1917 թ. աշխատել է Սիբիրում։ 1917-1918 թթ. եղել է Ճապոնիայում։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան։ 1905 թվականին հարել է բոլշևիկներին։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կատարել է պատասխանատու աշխատանքներ։ 1922-1928 թվականներին եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, 1929-1930 թթ.՝ Անդրֆեդերացիայի ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի անդամ, 1930-1934 թվականներինª Անդրֆեդերացիայի պետպլանի նախագահության անդամ։ 1934-1936 թվականներին տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Անդրֆեդերացիայի ֆինանսական մարմիններում։ Եղել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի մտերիմ ընկերը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արագյուղի 1881-1915 թվականների ծխամատյան։ ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 613։
- Տիգրան Հայազն, Խենթերը։ Երևան, 2009 թ., էջ 28-29։