Վաչիկ Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչիկ Ազիզյան
Ծնվել էմայիսի 2, 1932(1932-05-02)
ԾննդավայրՎարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2006(2006-12-12) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ

Վաչիկ Ալեքսանի Ազիզյան (մայիսի 2, 1932(1932-05-02), Վարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2006(2006-12-12), Երևան, Հայաստան), ապարատավար, Աշխատանքային Փառքի շքանշանների լրիվ ասպետ, ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս (1976), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թվականներին), Երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ (1983), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)[1]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի Սիլիկյան թաղամասի 8-ամյա դպրոցը, 1951 թվականին՝ ավիամեխանիկների 10-ամսյա դասընթացը, 1958 թվականին՝ Երևանի Շահումյանի շրջանի բաներիտ միջնակարգ դպրոցը։ 1950-1954 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1950 թվականի հուլիսից աշխատել է Երևանի "Նաիրիտ" գիտաարտադրական միավորման կաուչուկի քլորոպոլիմերացման արտադրամասում։ Եղել է ապարատավար, ավագ ապարատավար, ապարատավարների բրիգադիր։ 2000 թվականին նշանակվել է նույն արտադրամասի օպերատոր։ Եղել է ակտիվ հասարակական աշխատող։ Մասնակցել է ՀԿԿ 26-րդ և ԽՄԿԿ 27-րդ համագումարների աշխատանքներին։ ՀԿԿ 26-րդ համագումարում ընտրվել է ՀԿԿ անդամ։ 1980-1985 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական վերահսկողության հանրապետական կոմիտեի անդամ։ 1970-1990 թվականներին բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջկոմի անդամ։ 1980 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի անդամ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի շքանշան (1975)
  • Աշխատանքային փառքի 2-րդ աստիճանի շքանշան (1981)
  • Աշխատանքային փառքի 1-ին աստիճանի շքանշան՝ (1986) և իր իրավունքներով հավասարեցվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Азизян Вачик Алексеевич — ДОСААФ Армении» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Азизян Вачик Алексанович». www.warheroes.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]