Վաչե Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագյան Վաչե Արշակի
Ծնվել է 1931 թ. մայիսի 29
Ծննդավայր ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ, Նորաշեն
Մահացել է 2010 թ. օգոստոսի 30
Ազգություն Հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Երեխաներ Ռուզաննա Ավագյան, Ռոբերտ Ավագյան, Սամվել Ավագյան

Վաչե Արշակի Ավագյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել]

Վաչե Ավագյանը ծնվել է Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Նորաշեն գյուղում 1931 թվականի մայիսի 29-ին։

Կրթություն[խմբագրել]

1948 թվականին ոսկե մեդալով ավարտել է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Մեկ տարի անց՝ 1949 թվականին տեղափոխվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1954 թվականին։

Կարիերա[խմբագրել]

  • 1954-1956 թթ - Ղազախստանի Կոկչետավի մարզի Շարիկյան ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտես։ 1956 թ-ին պարգևատրվել է «За освоение целинных земель» մեդալով։
  • 1956-1959 թթ - ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի սերմնաբուծական տնտեսության սերմնաբույծ գյուղատնտես։ Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի (1958, 1960)։
  • 1962-1980 թթ - ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի ռադիացիոն գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող (1962-1964), լաբորատորիայի վարիչ (1964-1968), բույսերի մուտագենեզի լաբորատորիայի վարիչ (1968-1980)։
  • 1980-1987 թթ - ԽՍՀՄ գյուղ.նախարարության բնության պահպանության Համամիութենական ինստիտուտի (Մոսկվա) Հայաստանի բնության պահպանության բաժանմունքի վարիչ։
  • 1987-1994 թթ - ՀՀ գյուղ.նախարարության սերմարտադրության ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Երկրագործության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի ագրոէկոլոգիայի և գենետիկական մոնիտորինգի բաժնի վարիչ։
  • 1994-2010 թթ - Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի Ագրոէկոլոգիայի բաժնի վարիչ։
  • 1994-1999 թթ - «Ագրոգիտասփյուռ» ձեռնարկության փոխտնօրեն։
  • 1999-2001 թթ - ՀԳԱ-ի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի առաջատար մասնագետ։
  • 2002-2010 թթ - ՀԳԱ-ի պրոֆեսոր։

Գիտական աստիճաններ և կոչումներ[խմբագրել]

  • 1962 թ - Կենսաբանական գիտությունների թեկնածու։
  • 1976 թ - Կենսաբանական գիտությունների դոկտոր։
  • 1982 թ - Պրոֆեսոր (գենետիկա)
  • 1991 թ - Ռուսաստանի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (նախկին ВАСХНИЛ)

Գիտական հրապարակումներ[խմբագրել]

  • Մենագրություններ՝ 2
  • Գրքեր և գրքույկներ՝ 8
  • Գիտական հոդվածներ՝ 236
  • Հոդվածներ լրագրերում՝ 42
  • Հեռուստա-ռադիո հաղորդումներ՝ 17
  • Տպագրության պատրաստ գրքեր՝ 3

Տես նաև[խմբագրել]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել]

  • Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան 2010