Վաչագան Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչագան Սաղաթելյան
Ծնվել է1912
Մահացել է1999[1]
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վաչագան Վարդանի Սաղաթելյան (1912, Շուլավեր (այժմ՝ Շահումյան)), հայ խորհրդային մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1940), պրոֆեսոր (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանը (1932), որտեղ և դասավանդել է։ 1932 թվականից եղել է մաթեմատիկական անալիզի (1944-1950), բարձրագույն մաթեմատիկայի (1950-1982) ամբիոնների վարիչ, ֆիզմաթ (1943-1949) և մեխմաթ (1968-1970) ֆակուլտետների դեկան[2]։ Սաղաթելյանը մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին» (1941-1945)։ Սաղաթելյանի գիտական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթեմատիկական կրթության պատմությանը, հայերեն մաթեմատիկական տերմինաբանության մշակման հարցերին։ Կազմել և թարգմանել է մաթեմատիկայի բուհական և դպրոցական դասագրքեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց, մաս 1, 2, Երևան, 1967։
  • Մաթեմատիկան Երևանի համալսարանում, Երևան, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. «Վաչագան Սաղաթելյան». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 150