Վաչագան Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչագան Խալաթյան
Ծնվել էմայիսի 11, 1932(1932-05-11)
Ուռուտ, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 2004(2004-07-22) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունակադեմիկոս
Հաստատություն(ներ)
Գործունեության ոլորտԴեֆեկտոլոգիա և Սուրդոպեդագոգիկա
Ալմա մատերՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1954) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Ինչով է հայտնի
  • ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը
  • ստեղծել է ժեստերի լեզվի համառոտ բառարանը

Վաչագան Գևորգի Խալաթյան (մայիսի 11, 1932(1932-05-11), Ուռուտ, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2004(2004-07-22), Երևան, Հայաստան), սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու։

Նա առաջին հայ մանկավարժն է, որը ստացել է բարձրագույն արատաբանական կրթություն։ Ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչագան Գևորգի Խալաթյանը ծնվել է Լոռու մարզի Ուռուտ գյուղում։ Գյուղի ութնամյակն ավարտելուց հետո բարձր դասարանների ուսումը շարունակում է Ստեփանավանի միջնակարգ դպրոցում, որն ավարտում է 1949-1950 ուսումնական տարում։ Նույն տարում ընդունվում է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական ֆակուլտետը։ 1954 թվականին ավարտում է ինստիտուտը և զորակոչվում բանակ։

Գիտական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո (1958 թ.) ընդունվում է աշխատանքի Երևանի խուլ երեխաների գիշերօթիկ դպրոցում։ Սկզբում աշխատում է որպես դաստիարակ, ապա հայոց լեզվի ուսուցիչ և լսողական կաբինետի վարիչ։ Աշխատանքին զուգընթաց (1959-1961 թթ.), սովորում և ավարտում է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի սուրդոմանկավարժության բաժինը։ 1961 թ. ստեղծում է մատնախոսության այբուբենի հայկական տարբերակը։ Նա առաջին հայ մանկավարժն է, որը ստացել է բարձրագույն արատաբանական կրթություն։ Նրա ակտիվ մասնակցությամբ և նախաձեռնությամբ Երևանում բացվում է թույլ լսող երեխաների գիշերօթիկ դպրոցը (1967 թ.), որի տնօրեն է աշխատում շուրջ 20 տարի։ Աշխատանքին զուգընթաց զբաղվում է ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով։ 1983 թ. Մոսկվայում պաշտպանում է դիսերտացիա և ստանում մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում։ 1983 թվականից զբաղվում է նաև մանկավարժական կադրերի պատրաստման հարցերով, դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական համալսարանի դեֆեկտոլոգիայի բաժնում։ Նրա նախաձեռնությամբ 1998 թ. նույն համալսարանում բացվում է սուրդոմանկավարժների պատրաստման բաժին, որի կարիքը խիստ զգացվում է։ Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածների։ Բազմիցս մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների և հանդես գալիս զեկուցումներով։ Սիստեմատիկաբար կազմակերպում է դասընթացներ սկսնակ մանկավարժների համար։ Լուրջ ներդրումներ ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում։ Հրատարակում է «Հատուկ մանկավարժության բառարան», «Հայկական ժեստերի լեզվի բառարան» (2001 թ.) և «Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարան ուսումնաօժանդակ ձեռնարկները։

Մամուլում հրապարակված մեթոդա-մանկավարժական հոդվածների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Խուլ երեխայի ուշադրության զարգացման առանձնահատկությունները" -«Սովետական մանկավարժ» 1971 թ., № 9, էջ 28-31
  2. "Ուշադիր լինենք նրանց հանդեպ" – «Սովետական դպրոց» 28.04.1971 թ.
  3. "Ինչպես ստւգել երեխայի լսողությունը" - «Սովետական դպրոց» 09.02.1972 թ.
  4. "Մի քանի խոսք թուլյ լսող երեխաների ուսուցման մասին" - «Սովետական մանկավարժ» 1973 թ., № 7, էջ 17-19
  5. "Հայկական մատնախոսության այբուբեն" – «Դեֆեկտոլոգիա»[1] ամսագիր 1973 թ., № 4, էջ 56-58
  6. "Գրաճանաչության ուսուցման հարցերը հայկական թույլ լսող երեխաների դպրոցում" – «Դեֆեկտոլոգների 7-րդ գիտական հանձնաժողով» 1975 թ. 25-28 մարտի, էջ 162
  7. "Կարծիքներ, պատճառներ և հետևանքներ" – «Սովետական դպրոց» 29.05.1975 թ.
  8. "Մատնախոսության և ժեստերի լեզու" – «Գիտություն և տեխնիկա» 1976 թ., № 12, էջ 38-45
  9. "Ինչից սկսել խուլերի ուսուցումը - «Սովետական դպրոց» 1979 թ., № 2, էջ 21-24
  10. "Հատուկ դպրոցին հատուկ վերաբերմունք" - «Սովետական դպրոց» 15.05.1979 թ.
  11. "Շուրթերից կարդալը" - «Սովետական մանկավարժ» 1980 թ., №.11, էջ 71-72
  12. "Դասապատրաստումը հատուկ գիշերօթիկ դպրոցներում" - «Սովետական դպրոց» 07.01.1982 թ.
  13. "Խուլ երեխաների խոսքի ձևավորման առանձնահատկությունները" - «Սովետական մանկավարժ» 1984 թ., № 4, էջ. 54-57
  14. "Հատուկ դպրոցներ ելք փակուղուց" – «Դպրություն» 06.03.1990 թ.
  15. "Խոսող ձեռքեր" – «Երևան» 11.03.1991 թ.
  16. "Կրթական թե բարեգործական օջախ" - «Դպրություն» 04.06.1991 թ.
  17. "Միթե արատաբանությունը գիտություն չէ" - «Հ.Հանրապետություն» - 27.12.1992 թ.
  18. "Առանձին, թե համատեղ" - «Դպրություն» - 5-11 օգոստոսի, 1993 թ.
  19. "Հատուկ ուսուցման համակարգը և նրա պրոբլեմները" - «Դպրոց» 01-08 փետրվարի, 1996 թ.
  20. "Հարցադրումներ քննարկման ակնկալիքով" - «Դպրոց» 17 հունիսի, 1996
  21. "Խուլերի կրթությունը և դաստիարակությունը ԱՄՆ-ում" - «Դպրոց» 1-17 սեպտեմբերի, 1996 թ.
  22. "Հետադարձ հայացք" - «Խաղաղ աշխարհ» 12 մարտի, 1991 թ.
  23. "Արատաբաններ`հատուկ դպրոցին" -«Դպրություն» 26 դեկտեմբերի 1991 թ.
  24. "Խուլերի համատեղ ուսուցման պրոբլեմը" - 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով –թեմա «Աջակցություն ֆիզիկական և հոգեկան զարգացման թերություններով երեխաների ուսումնական, դաստիարակչական և վերականգնողական ծրագրերի մշակմանը» 22-23 դեկտեմբերի, 1995 թ, Երևան
  25. "Լսողության խանգարումով երեխաների ուսուցման հիմնահարցերը" թեզիս, 1998 թ, 48-րդ գիտաժողով
  26. "Ժեստերի լեզվի համառոտ բառարան" (ձեռնարկ) - 2001 թ.
  27. "Հատուկ մանկավարժության բառարան" (ձեռնարկ) - 2001 թ.
  28. «Խոսող ձեռքեր» Հայկական ժեստերի լեզվի բառարան (ուսումնաօժանդակ ձեռնարկ) - 2004 թ.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]