Վաչագան Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխանյան Վաչագան Արշակի
Կաղապար:Ծննդյան օր
ԾննդավայրՍտեփանակերտ
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
ԿոչումԳնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալ

Վաչագան Արշակի Իշխանյան (ծնվել է՝ մարտի 27, 1962, Ստեփանակերտ), ազատամարտիկ-հրամանատար։ ՊԲ պահեստի գնդապետ (1999)։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988 թվականին Ստեփանակերտում կազմավորել է կամավորական ջոկատ («Վաչոյի ջոկատ», «Ուրագան»)։ 1992-1996 թվականներին եղել է Շուշիի ՊՇ-ի հրամանատար։ Մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Խոջալու, Փառուխ, Ակնաղբյուր, Բադարա), Մարտակերտի (Վաղուհաս, Փափարավենդ, Մոխրաթաղ, Լևոնարխ, Մարտակերտ), Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Շուշիի (Քարինտակ, Բերդաձորի ենթաշրջան) շրջանների, Խաչենի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Արցախի պատերազմի վետերանների միության Ստեփանակերտի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ (1996)։ Արցախի Հանրապետության ԳԽ պատգամավոր (1992-1995)։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» և Եվրոպայի վետերանների միության «Ոսկե խաչ» մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։