Վանիլլա ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանիլլա համակարգչային ծրագիրը այն ծրագիրն է, որն օգտագործողների որևէ կատեգորիայի համար փոփոխված չէ ըստ «պատվիրատուի պահանջների» և պահպանում է իր առաջնային «նորածին» տեսքը, այսինքն այն օգտագործվում է առանց որևէ պատվիրված ձևափոխման։

Բովանդակություն

[խմբագրել] Եզրի օգտագործումը

[խմբագրել] Համակարգչային արդյունաբերությունում

Վանիլլա համակարգչային ծրագրերը կարող են դառնալ համընդհանուր տարածված դե ֆակտո արդյունաբերական նորմ կամ դե ֆակտո ստանդարտ, որը լայնորեն օգտագործվում է թե գործարար շրջաններում և թե անհատների կողմից։ Այսինքն առաջնային արտադրողները համընդհանուր տարածված նորմերով վանիլլա ծրագրեր կմտցնեն շուկա, որոնք հնարավոր կլինի ձևափոխել կամ տեղայնացնել ըստ ցանկացած կորպորատիվ կամ անհատական պահանջների։

[խմբագրել] Համակարգչային խաղերում

«Վանիլլա» եզրը հաճախ օգտագործվում է որևէ համակարգչային խաղի օրիգինալ, ամենաառաջին տարբերակի, կամ էլ այն տարբերակների նկարագրման համար, որոնք բարեկարգվել են («upgrade» են արվել) միայն պաշտոնական ծրագրային հավելումով՝ «patch»-երով (բառացիորեն՝ «կարկատան»)։ Եզրը կարող է նաև կիրառվել օրիգինալ խաղի շարժիչի նկատմամբ, երբ օրիգինալ տարբերակից բացի առկա են նաև «source port»-եր (աղբյուրային ծրագրային կոդի պորտավորումներ, տես անգլ. porting) կամ «expansion pack» (հավելափաթեթ) կոչվող ծրագրային ավելացումներ։ Որպես ծրագրային կոդի պորտավորման օրինակ կարելի է բերել Doom վիդեոխաղի ծրագրային կոդի փոխակերպման աշխատանքները, որոնք իրականացվել էին խաղի սիրահարների կողմից՝ այն DOS օպերացիոն համակարգին վերահարմարացնելու համար։ [1]

[խմբագրել] Հաշվիչ տեխնոլոգիաներում

Հաշվիչ տեխնոլոգիաներում, երբ ասում են «վանիլլա միջուկ» (կեռնել), նկատի ունեն այն միջուկը, որը փոփոխության չի ենթարկվել որևէ երկրորդ կողմի միջամտությամբ։ Դա սովորաբար վերաբերում է Unix[2] հիմքով միջուկներին։

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով