Վանգա
| Վանգա | |
|---|---|
Պայծառատես, մարգարե |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Վանգեիլա Պանդևա Դիմիտրովա |
| Ծննդյան օր՝ | հունվարի 31,1911 |
| Ծննդավայր՝ | Ստրումիցա,Օսմանյան կայսրություն,այժմ` Մակեդոնիայի հանրապետություն |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 11,1996 |
| Վախճանի վայր՝ | Սոֆիա,Բուլղարիա |
Վանգան (բուլղ. Ванга) (31 հունվար 1911թ.-11 օգոստոս 1996)` ծննդյան անունը Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова)(ամուսնությունից հետո` Վանգելիյա Գուշերովա (Вангелия Гущерова)) եղել է կույր բուլղարացի պայծառատես:Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի,Հունաստանի և Մակեդոնիայի հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք:
[խմբագրել] Կյանքը
Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետության, իսկ այժմ`Մակեդոնիայի հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ(այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է <<բարի լուր բերող>>` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր: