Վանա-Կառյակյուլա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանա-Կառյակյուլա դաստակերտ (էստ․՝ Vana-Karjaküla mõis, գերմ.՝ Alt-Hohenhof), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանա-Կառյակյուլա դաստակերտը հիմնադրվել է 1600 թ.։ Նրա առաջին սեփականատերն Յակոբ Ֆիլիպսոնը (Jacob Philipson)։

17-րդ դարում Վանա-Կառյակյուլա դաստակերտը պատկանել է Büchling, Ebars, Geldern и Segner ընտանիքներին։

Հյուսիսային պատերազմից հետո Վանա-Կառյակյուլա դաստակերտը անցել է Ֆյոդոր Ապռակսինին, ապա Նիկոլայ Գոլովինի։ Դաստակերտը պատկանել է նաև Աբրամ Հաննիբալին։

Վանա-Կառյակյուլա դաստակետի սեփականատերը բավական հաճախ էին փոխվում։ Այսպես, տարբեր տարիների դաստակերտը պատկանել է ֆոն Գլեններին (von Glehn), ֆոն Գեռնետներին (von Gernet), Պիլար ֆոն Պիլհաւոին (Pilar von Pilchau), ֆոն Կոսկյուլներին (von Kosküll), ֆոն Կառուզներին (von Kraus), ֆոն Գեկներին (von Hueck), ֆոն Կլուգեններին (von Klugen) և այլոց։

Վանա-Կառյակյուլա դաստակերտի գլխավոր մասնաշենքերից վերջինը կառուցվել է 20-րդ դարի սկզբում։ Այն քարե միահարկ շինություն էր։

Դաստակերտը ներկայումս չի պահպանվել։ Դատարկ ու թալանված շինությունը քանդվել է 1990-ական թվականների սկզբում։ Մեր օրերում պահպանվում են միայն որոշ օժանդակ շինություններ, որոնց մեծ մասը վերակառուցված են։

Վանա-Կառյակյուլա դաստակերտի նախկին տարածքում այժմ գտնվում է Կառյակյուլա գյուղական ավանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]