Վանաձոր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)
Վանաձոր
Բնութագիր
Երկարություն16 կմ
Ավազանի մակերես120 կմ²
Ջրի ծախս0,52 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄայմեխ
Գետաբերանի տեղակայումՓամբակ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Վանաձոր, Վանքի ճոր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Տանձուտ գետի ձախ վտակը[1][2]։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Մայմեխ լեռնագագաթի հյուսիսային լանջերից՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է, ջրհավաք ավազանը՝ 120 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,52 մ³/վ է։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 117 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 752 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։