Վաղինակ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Ոսկանյան
Ծնվել էնոյեմբերի 13 (26), 1913[1]
Առաջաձոր, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 5, 1997(1997-11-05) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն
Գործունեության ոլորտոչխարաբուծություն
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1939)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962)
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վաղինակ Բոգդանի Ոսկանյան (նոյեմբերի 13 (26), 1913[1], Առաջաձոր, Հայաստան - նոյեմբերի 5, 1997(1997-11-05), Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1939), որտեղ 1947-1964 թվականներին աշխատել է որպես դոցենտ, պրոֆեսոր, միաժամանակ (1955-1964)՝ ուսումնական և գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ անասնաբուծության և անասնաբուժության (այժմ՝ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն) ԳՀԻ-ի տնօրեն, գենետիկայի և բուծման բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են տեղական և խառնացեղ տավարի կոնստիտուցիայի և մթերատվության, կովկասյան գորշ տավարի ցեղի գենետիկական կոնստիտուցիայի և սելեկցիայի, մատղաշի նպատակադիր, ինտենսիվ աճեցման և բտման, արտադրական տրամախաչման, կաթի և տավարի մսի արտադրության տեխնոլոգիայի ուսումնասիրություններին[2]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի խառնացեղ տավարի կոնստիտուցիան և մթերատվությունը, Երևան, 1964։
  • Տավարի մսացու մատղաշի աճեցումը և բտումը, 1966։
  • Լոռվա տոհմաբուծարանը 50 տարում, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ԵՊՀ գրադարան քարտարան, Ոսկանյան, Վաղինակ Բոգդանի,website=89.249.207.20». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Ոսկանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 627