Վաղինակ Մռավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղինակ Մռավյան
Ծնվել է1884[1]
Մահացել է1965[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վաղինակ Հարությունի Մռավյան (1884[1] - 1965[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Արարատ Մռավյանի եղբայրը, ԽՄԿԿ անդամ (1912

Սովորել է Խարկովի դեղագործական դասընթացներում։ Ելիզավետպոլում (Գանձակ) մասնակցել է «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») թերթերի և հեղափոխական ագիտացիոն գրականության տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) կուսկազմակերպության հիմնադիրներից, բոլշևիկների կողմից ընտրվել է քաղաքի խորհրդի կազմում։ 1917-1920 թվականներին հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք է կատարել նաև Հյուսիսային Կովկասում, Թիֆլիսում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1920 թվականի նոյեմբերին եղել է Ղարաքիլիսայի հեղկոմի անդամ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2]՝ ՀԽՍՀ առողջապահության մինիստրի տեղակալ, դեղատների վարչության, ապա առողջապահության մինիստրության չորրորդ վարչության պետ։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 60.
  2. Joint resolution providing for the designation of the third week of July as ""Captive Nations Week"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60