Վաղինակ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղինակ Արեգի Աբրահամյան
սեպտեմբերի 14, 1965(1965-09-14) - փետրվարի 10, 1993(1993-02-10) (27 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Չլդրան, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Վաղինակ Աբրահամյան (14 սեպտեմբերի, 1965, Ստեփանակերտ - 10 փետրվարի, 1993, Չլդրան, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղինակ Աբրահամյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 1 դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո պրոֆտեխուսումնարանում ստացել է խառատի մասնագիտություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Յակուտիայում։ Զորացրվելուց հետո որպես բանվոր աշխատանքի է անցել շինվարչությունում։

Արցախյան շարժման ժամանակ մասնակցել է միտինգներին, միաժամանակ՝ կամավորական ջոկատների կազմում մասնակցել Ստեփանակերտի ինքնապաշտպանությանը։ Պաշտպանության բանակի ստեղծման օրից ծառայության է անցել ԿՊՇ-ում, մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1993 թ. փետրվարի 10-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի ազատագրական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար», Շուշիի ազատագրման համար և «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաղինակ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.