Վաղարշակ Մելիք-Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Մելիք-Հակոբյան
Ծնվել է1882
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1955
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Ստեղծագործություն(ներ)Ներսիսյան դպրոց
Մասնագիտությունքանդակագործ

Վաղարշակ Մելիք-Հակոբյան (1882, Երևան, Ռուսական կայսրություն - 1955), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, սովորել Շտիգլիցի տեխնիկական գծագրության կենտրոնական ուսումնարանի քանդակի բաժանմունքում։ 1902 թվականին վերադարձել է ծննդավայր, աշխատել որպես նկարչության ուսուցիչ։ 1909 թվականին նորից մեկնել է Ռուսաստան, սովորել է Մոսկվայի Յուոնի և Դուդինի նկարչական դպրոցում։ 1914 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը՝ աշակերտելով քանդակագործ ակադեմիկոս Սերգեյ Վոլուխինին։ Ուսման տարիներին մասնակցել է Մոսկվայի ցուցահանդեսներին։ Քանդակել է Ալեքսանդր Ծատուրյանին։ 1915 թվականից Երևանում շարունակել է մանկավարժական և ստեղծագործական աշխատանքը։ Պատրաստել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նորակառույց շենքի ներսի հայկական ոճի քանդակազարդերը, Գևորգ կաթողիկոսի կիսանդրին (1914) և այլն։ Խորհրդային տարիներին պատրաստել է Կառլ Մարքսի, Լենինի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Հովհաննես Աբելյանի և այլ գործիչների կիսանդրիները։ Մասնակցել է ցուցահանդեսների[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Ե., «Լույս», 1977, էջ 321։
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, Ե., «Խորհրդային գրող», էջ 3։