Վահրամ Մանկունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Մանկունի
Ծնվել է1846
ԾննդավայրԲուրսա, Օսմանյան կայսրություն
Մահացել է1920

Վահրամ Մանկունի (1846, Բուրսա, Օսմանյան կայսրություն - 1920), հայ հոգևորական, մշակութային գործիչ։

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, կրթություն ստացել Կոստանդնուպոլսում։ Երկար տարիներ աշխատել է էջմիածնի հոգևոր կենտրոնում՝ Գևորգ Դ Կաթողիկոսի մոտ։ Բազմաթիվ հոդվածներ տպագրել «Արարատ» ամսագրում։ 1893 թ.-ին ձեռնարկել է Գևորգ Դ կաթողիկոսի կենսագրության շարադրմանը, որն ավարտել է 1916 թ.։ Աշխատությունը լույս է տեսել հետմահու, Փարիզում, 1933 թ.ին՝ «Գևորգ Դ և իր ժամանակը» խորագրով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]