Վահրամ Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Հաճյան
Ծնվել էփետրվարի 16, 1935(1935-02-16)
ԾննդավայրYoğunoluk, Գարս, Օսմանիեի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմարտի 25, 2007(2007-03-25) (72 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962) և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Վահրամ Հաճյան Վիքիքաղվածքում
Վահրամ Հաճյան Վիքիդարանում

Վահրամ (Ժոզեֆ) Եսայու Հաճյան (փետրվարի 16, 1935(1935-02-16), Yoğunoluk, Գարս, Օսմանիեի մարզ, Թուրքիա - մարտի 25, 2007(2007-03-25), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Հաճյանը ծնվել է Սիրիայի Յողուն Օլուկ գյուղում, մեծացել է Բեյրութում։ 1961-1962 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում։

Հաճյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950 թվականին, «Սուրիա» օրաթերթում։ Առաջին ժողովածուն հրատարակվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1957 թվականին «Բարձրունքներու կատարին» խորագրով[2]։ Լույս են տեսել Հաճյանի «Բարձունքներու կատարին» (1957), «Մեր երթը» (1959), «Ալ պանդուխտ չեմ» (1960), «Հալչող արծաթներ» (1970), «Խոսք ցասման և հիշատակի» (1981), «Ճակատագիր» (1989), «Արցունքի աստղեր» (1991) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ պանդուխտ չեմ, բանաստեղծությունների ժողովածու, 1960։
  • Հալչող արծաթներ, բանաստեղծությունների ժողովածու, 1970։
  • Խօսք ցասման և յիշատակի, բանաստեղծությունների ժողովածու, 1981։
  • Արցունքի աստղեր, բանաստեղծությունների ժողովածու, 1991։
  • Տիեզերք, բանաստեղծությունների ժողովածու, 1999։
  • Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ։ 2000[3]։
  • Ուրիշ միջոց չկար, բանաստեղծությունների ժողովածու, 2002։
  • Իմ ընտրանին։ բանաստեղծություններ։ 2005, 474 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահրամ Հաճյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Վահրամ Հաճյան». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  3. Հաճյան, Վահրամ (2000). Գնչուհին ճիշտ էր գուշակել։ մանրապատումներ. Վ. Հաջիան.
  4. Հաճյան, Վահրամ (2005). Իմ ընտրանին։ բանաստեղծություններ. Վ. Հաճյան.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Հաճյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Հաճյան» հոդվածին։