Վահրամ Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vahram Zaryan, Վահրամ Զարյան, կայք։http://www.vahramzaryan.com


Վահրամ Զարյան (ֆր.՝ Vahram Zaryan), ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեգրաֆ՝ ծագումով հայ։

Կենսագրություն[խմբագրել]

Վահրամ Զարյանը՝ ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ լուման է ներդնում արդիական թատերական արվեստի և ժամանակակից պարի զարգացման մեջ։ Վահրամ Զարյանը սովորել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Դրամատիկական թատրոնի ստուդիայում, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի արվեստանոցում։ Նա մասնագիտանում է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրում ու դառնում Երևանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասաններից մեկը՝ խաղալով Յուրի Կոստանյանի «Գեներ», Ժիրայր Դադասյանի «Թռիչք» և «Չարի ծաղիկներ» ներկայացումներում[1]։

Վահրամ Զարյանը մեկնում է Եվրոպա. և շարունակում իր մասնագիտական ճանապարհը՝ հրավիրվելով Գերմանիա, իսկ այնուհետև Ֆրանսիա[2]՝ Փարիզ։

Vahram Zaryan, Վահրամ Զարյան ILYA

Նա դասական պարի խորացված մասնագիտական դասընթացների է հաճախում Իվ Կազատիի դասարանում՝ Փարիզի օպերայից, ինչպես նաև կատարելագործում է իր գիտելիքները Փարիզի Բելվիլի արվեստանոցում՝[3] Իվան Բաչիոչիի հետ ուսումնասիրելով հանրահայտ մեթոդաբան և մնջախաղաց էտիեն Դեկրուի շարժման տեխնիկան։ Վահրամ Զարյանը մասնագիտանում և կատարելագործում է իր արվեստը Փարիզի Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում։ Նա Մարսել Մարսոյի վերջին աշակերտն[4] է նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը։[5]

Նա վարպետության դասեր է անցնում նաև Արիան Մնուշկինի, Քերոլայն Կարլսոնի և Մորիս Բեժարի հետ։ 2008 թվականին Վահրամ Զարյանի գիտահետազոտական աշխատանքները Ֆրանսիայի Սորբոն համալսարանում նվիրված էր Սերգեյ Փարաջանովին և շարժման թատրոնին։ Վահրամ Զարյանը արվեստաբանության թեկնածու է։

Նա Մարսել Մարսոյի դպրոցն ավարտած դերասանների հետ ստեղծում է խումբ՝ «Théâtre Suspendu» («Թատրոն Սուսպենդու»), որը 2007 թվականին Փարիզի «Lavoir moderne Parisien» և Չեխիայի հանրապետությունում «Դիվադլո Նա Պրադլի» Ֆրինժ փառատոնին ներկայանում է մի շարք ներկայացումներով («Sepia Quartet» («Դարչնագույն քառյակ»), «Le Linge» («Լվացքը»))։ Խմբի գործունեությանը զուգահեռ, Վահրամ Զարյանը խաղում է սպիտակ մնջախաղացի դերը Փարիզի Գրանդ օպերայում գալային ներկայացմամբ, հարգանքի տուրք մատուցում կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին` խաղալով «Նռան գույնը կամ 7 կոլաժ» ներկայացման մեջ, և Չարլի Չապլինին` խաղալով ֆիլմից հատուկ մշակված ներկայացման մեջ: Նա Փարիզի Տամբուր Րոյալ թատրոնում Պերգոլեզիի «Լա սերվա պադրոնա» (La Serva Padrona) օպերայում կերտել է Վեսպոնեի դերը։

Վահրամ Զարյան թատերախումբ / Vahram Zaryan Compay[խմբագրել]

Վահրամ Զարյանը հիմնում է իր թատերախումբը` «COMPAGNIE VAHRAM ZARYAN»[6], որի հիմնական գործունեությունը ծավալված է նոր մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում։

Պոետ և դրամատուրգ Ֆլորան Բրակոնի հետ Վահրամ Զարյանը ստեղծում է «Confession»[7] («Խոստովանություն») ներկայացումը, որը ներկայացվում է Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում, ինչպես նաև 2010 թվականին Ծաղկաձորի մնջախաղի միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը։ Այս ամենին հետևում է «ILYA» («ԻԼԻԱ») ներկայացումը, որը հաջողությամբ ներկայացվել է «Cité Universitaire de Paris»-ում և Արևելյան Եվրոպայում։

Ժամանակակից արվեստ[խմբագրել]

Վահրամ Զարյանը շարունակում է իր կարիերան նաև ժամանակակից արվեստում։ Նա կատարողական արվեստն է ներկայացնում աշխարհի թանգարաններում և ժամանակակից արվեստի պատկերասրահներում։ Նա ներկայացրեց կատարողական արվեստ Էտիեն Դեկրուի դրամատիկ մարմանական մնջախաղի կանոններով` միանալով Նինա Շիլդրեսին իր գործը` "Rideau Vert"-ը Փարիզի Բեռնարդ Ջորդանի պատկերասրահում ցուցադրելիս 2014.[8]

Ներկայացումներ[խմբագրել]

  • 2013 ։ La Tête en bas (Vahram Zaryan - Noëlle Châtelet) )
  • 2012 - 2013 ։ Mater Replik
  • 2012 ։ IL Y A
  • 2011 ։ CONFESSION
  • 2011 ։ La Serva Padrona Pergolese
  • 2009 ։ Couleurs de la grenade
  • 2008 ։ Chaplin
  • 2007 ։ Sepia Quartet Théâtre suspendu
  • 2006 ։ Le Linge

Գրականություն / Հոդվածներ[խմբագրել]

  • Վահրամ Զարյան ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ... - 2013 Armenia[9]
  • Վահրամ Զարյան Mater Replik (2012 France)[10]

Պատկերներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]