Վահրամ Բաբայան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահրամ Բաբայան (այլ կիրառումներ)
Վահրամ Բաբայան
Ծնվել էօգոստոսի 19, 1948(1948-08-19)[1] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1972)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Վահրամ Օհանի Բաբայան (օգոստոսի 19, 1948(1948-08-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, դաշնակահար։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լուրջ ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում, 9 տարեկանում գրել է սիմֆոնիա լարային նվագախմբի համար։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (պրոֆեսոր՝ Վահե Ահարոնյանի դասարան), 1973 թվականին՝ կոմպոզիցիայի (պրոֆեսոր՝ Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժիններում։

1973 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է։

1998 թվականից Հայաստանում կազմակերպվում են Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոներ (1998 թվականին՝ Առաջին փառատոն, նվիրված կոմպոզիտորի ծննդյան 50-ամյակին, 2005 թվականին՝ Երկրորդ փառատոն, նվիրված նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին)։

Վահրամ Բաբայանի ստեղծագործությունները հրատարակվել են Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանում։ Հեղինակ է երաժշտական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ նշանակալից հոդվածների։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երրորդ սիմֆոնիա ստեղծագործություն, ըստ բանաստեղծի «Աբու-Լալա Մահարի» պոեմի, Ավետիք Իսահակյանի 100-ամյակին նվիրված հանրապետական մրցույթի մրցանակ, 1975
  • Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, 1982
  • «Թեքեյան» մշակութային միության «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակի դափնեկիր (2009, Յոթերորդ՝ «Լայպցիգյան» լարային կվարտետի համար)
  • Բաբայանի Hymne դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունն արժանացել է Համաշխարհային Հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության «Լավագույն ստեղծագործության համար» մրցանակի, 2009
  • Վահրամ Բաբայանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2011

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործում է բոլոր ժանրերում. ունի 6 օպերա՝ «Օտարականը» (1970), «Բեթհովենի նամակները» (1977), «Համլետ» (1990), «Liramlarum» (2002), «Երգ սիրո և գեղեցկության մասին» (2003), «Մուսա լեռան 40 օրը» (2004), 4 բալետ.՝ «Պիգմալիոն» (1975), «Պան» (1977), «Դեպի Լույս» (1995, պրեմիերան՝ 1995 թվականին Բալթիմորում (ԱՄՆ), «Փոքրիկ իշխանը» (1998), 2 օրատորիա՝ «Քրիստոսը խոսում է» (1991), «Քրիստոսի կյանքից» (1995), 9 սիմֆոնիա (1964, 1968, 1972, 1977, 1981, 1985, 1988, 1998, 2009), 2 սիմֆոնիկ պոեմ, բազմաթիվ կոնցերտներ (5-ը՝ դաշնամուրի համար), 3 կամերային սիմֆոնիա, Սիմֆոնիա հարվածային գործիքների համար, 4 երգչախմբային սիմֆոնիա, ստեղծագործություններ լարային նվագախմբի համար, 7 լարային կվարտետ, դաշնամուրային կվարտետ, փողային կվինտետ, դաշնամուրային տրիո, բազմաթիվ սոնատներ տարբեր գործիքների համար (7-ը՝ դաշնամուրի համար), վոկալ շարքեր, երաժշտություն երեխաների համար և այլն։

Վահրամ Բաբայանի ստեղծագործությունները հնչել են աշխարհի 35 երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլուր)՝ բազմաթիվ հեղինակավոր փառատոներում և համերգներում։ Լինելով փայլուն դաշնակահար, Վահրամ Բաբայանը ելույթներ է ունեցել տասից ավելի երկրներում։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ։ Ստեղծագործական վաղ շրջանին հատուկ է ավանգարդիստական կողմնորոշումը, միջին շրջանում կոմպոզիտորը հակվում է դեպի նեոռոմանտիզմ, հասուն շրջանում՝ դեպի էքսպրեսիոնիզմ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.