Վահե Յաղմուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Յաղմուրյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վահե Վլադիմիրի Յաղմուրյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ 1971 թ., հոլիսի 2
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 174
Քաշ 69
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988
1989-1991
1992-1995
1995
1995
1996-1997
1998-1999
1999
2000
2001
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իսկրա (Երևան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան)
Հայաստան Արարատ (Երևան)
Հայաստան Կոտայք
Էստոնիա Ֆլորա
Հայաստան Արարատ (Երևան)
Հայաստան Կիլիկիա
Հայաստան Երևան
Հայաստան Լեռնագորեց
Հայաստան Կոտայք
5 (0)
8 (1)
5 (6)
11 (6)
27 (14)
19 (4)
3 (1)
4 (0)
7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վահե Վլադիմիրի Յաղմուրյան (ծնվ. 1971 թվականի հուլիսի 2-ին, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և հայ ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է 1988 թվականին երևանյան «Իսկրա» ֆուտբոլային ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Արարատ։ Առաջին մրցաշրջանում հանդես է եկել պատանեկան կազմում, իսկ դեբյուտը տեղի է ունեցել 1990 թվականին։ Այդ հանդիպումը եղել է միակը այդ մրցաշրջանում։

1992 թվականին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջին առաջնությունում նա դարձավ առաջնության լավագույն ռմբակու՝ խփելով 38 գնդակ։ Այս ցուցանիշը 1994 թվականին գերազանցել է Արսեն Ավետիսյանը (39)[1]։ Արարատում Յաղմուրյանը դարձավ չեմպիոն և նվաճեց Հայաստանի գավաթը։ Արարատում նա դարձավ լիարժեք խաղացող։

1995/96 թվականներին խաղացել է էստոնական «Ֆլորայում»։ Էստոնիայի առաջնությունում անցկացրել է 11 խաղ և խփել 6 գնդակ։

1998 թվականին տեղափոխվել է «Փյունիկ», որն այդ ժամանակ գտնվում էր ճգնաժամային վիճակում։ Այդ մրցաշրջանում Յաղմուրյանը խփեց իր 100-րդ գնդակը Բարձրագույն առաջնությունում։ 1999 թվականի մրցաշրջանի միջնամասում լքել է Կիլիկիան և տեղափոխվել է «Երևան» ակումբ։ 1999 թվականին «Երևան» ակումբը կազմացրվեց։ Նոր մրցաշրջանը նա սկսեց Կապանի «Լեռնագորեցում»։ Պրոֆեսոնալ խաղացողի կարիերան ավարտվեց Աբովյանի «Կոտայքում»` 30 տարեկան հասակում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հայաստան «Արարատ (Երևան)»
  • Ակումբային
    • Հայաստանի չեմպիոն` 1993
    • Հայաստանի արծաթե մեդալակիր՝ 1996/97
    • Հայաստանի բրոնզե մեդալակիր՝ 1994
    • Հայաստանի գավաթակիր՝ 1993, 1994, 1996/97
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից 1993, 1994, 1995
  • Անձնական
    • Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1992
  • Հայաստան Հայաստան «Կոտայք»
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1995
  • Էստոնիա Էստոնիա «Ֆլորա»
    • Էսոնիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1995/96

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia - List of Topscorers» (անգլերեն). rsssf.com. 22.6.2006. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 5.2.2012-ին.