Վահե Ավետյանի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Ավետյանի մահը
Թվական Հունիսի 29, 2012 (2012-06-29)
Ժամանակ 18:15
Վայր Կենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
Պատճառ Գանգուղեղի վնասվածք, կոմա
Հուղարկավորություն 2012թ․–ի Հուլիսի 2
Մեղադրանք ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]

Վահե Գառնիկի Ավետյանը (օգոստոսի 2, 1979[2] - հունիսի 29, 2012) հայ ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր։

Կենսագրություն[խմբագրել]

Վահե Ավետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[3]։

Սպանությունը[խմբագրել]

Վեճը և նախընթաց պատմությունը[խմբագրել]

  • 2012թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է,[4] որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։[5]Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։[6]։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։[7]
  • Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։
  • Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։[8][9] [10]

Քրեական գործ և հանրային արձագանքը[խմբագրել]

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը,[11], ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[12]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝

Aquote1.png

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ... պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:[1]

Aquote2.png

Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու։[5] Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝

Aquote1.png

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը... մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից... անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»,[1] 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով և առաջադրվում է 6 կալանավորվածներին։[13]

Aquote2.png

Հասարակական ալիք[խմբագրել]

Վահե Ավետյանի հուղարկավորությունը

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։

Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն։[15][16][17]

  • Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին։[18] Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, նույն օրը տեղի է ունենում բողոքի ակցիա։[19][20]

Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը։[25]

  • Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով։[26]

Նույն օրը Զորի Բալայանը հրապարակում է հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը։[27] Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը։[28]

  • Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին՝ գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար։[29]
  • Հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը։[30]

Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը։

  • Օգոստոսի 8-ին մոմավառություն է կազմակերպվում «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ է արվում Երևանի Ավան թաղամասում։[31]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 «ՀՀ քրեական օրենսգիրք։ Հատուկ մաս։ Յոթերորդ բաժին»։ http://www.genproc.am/am/66/chapter/16-20/։ 
  2. Վահե Ավետյանի անունը ընտրողների ռեգիստրում
  3. «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի»։ http://www.doctors.am/am/doctor/Ավետյան-Վահե-Գառնիկի/2869?page=1։ 
  4. «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել»։ Առավոտ։ հուլիսի 31, 2012։ http://www.aravot.am/2012/07/31/96339/։ 
  5. 5,0 5,1 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ հուլիսի 1, 2012։
  6. «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն»։ http://news.am/arm/news/110510.html։ 
  7. «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի»։ http://www.aravot.am/2012/06/19/82914/։ 
  8. «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել»։ Առավոտ։ http://www.aravot.am/2012/06/20/83486/։ 
  9. «Լա՛վ, էլ մի խփեք»։ Հայկական ժամանակ։ http://www.armtimes.com/34560։ 
  10. «Մահացել է Վահե Ավետյանը»։ Առավոտ։ http://www.aravot.am/2012/06/29/86668/։ 
  11. «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը»։ http://www.panorama.am/am/current_topics/2012/06/30/harsnaqar-case/։ 
  12. «ՀՀ ոստիկանության հայտարարությունը»։ http://police.am/am/news/hamakarg/8288-2012-06-20-05-40-13։ 
  13. ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ»։ օգոստոսի 2, 2012։ http://mardik.am/am/հասարակություն/օրենք-և-իրավունք/item/144318-«հարսնաքարի»-գործով-նոր-մեղադրանքներ։ Վերցված է օգոստոսի 3, 2012։ 
  14. «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը»։ հունիսի 19, 2012։ http://www.azatutyun.am/archive/news/20120619/2031/2031.html?id=24619318։ 
  15. «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է»։ հունիսի 30, 2012։ http://www.tert.am/am/news/2012/06/30/hyd-haytararutyun/։ 
  16. «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ»։ հունիսի 30, 2012։ http://www.anc.am/am/news/statements/։ 
  17. «Դատապարտում ենք և պահանջում»։ http://www.heritage.am/hy/news/108-020712։ 
  18. «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է»։ հունիսի 30, 2012։ http://www.slaq.am/arm/news/64728/։ 
  19. «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց»։ հուլիսի 1, 2012։ http://hetq.am/arm/news/16165/los-anjeles-qaxaqum-boxoqi-akcian-meknarkec.html։ 
  20. «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը»։ Երկիր։ http://www.yerkir.am/am/news/28117.htm։ 
  21. «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը»։ հուլիսի 1, 2012։ http://www.slaq.am/arm/news/64743/։ 
  22. «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»»։ հուլիսի 1, 2012։ http://news.am/arm/news/111770.html։ 
  23. «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ»։ հուլիսի 2, 2012։ http://www.tert.am/am/news/2012/07/02/eduard-sharmazanov-commemoration/։ 
  24. (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
  25. «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո»։ http://hetq.am/arm/news/16204/ert-vahe-avetyani-huxarkavorutyunic-heto-foto.html։ 
  26. «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր»։ հուլիսի 2, 2012։ http://mardik.am/am/հասարակություն/բանակ/item/142208-վահե-ավետյանի-հուղարկավորությունը-տեղի-կունենա-այսօր։ 
  27. Զորի Բալայան։ «Հատուցումը որպես Աստծո պատիժ»։ Արմենպրես։ http://armenpress.am/arm/news/686414/hatucumy-orpes-asttso-patizh-zori-balayan.html։ 
  28. «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից»։ հուլիսի 3, 2012։ http://www.tert.am/am/news/2012/07/03/ruben-hayrapetyan-mandat/։ 
  29. «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Է.Շարմազանով»։ Արմենպրես։ հուլիսի 4, 2012։ http://www.armenpress.am/arm/news/686697/vayragutyuny-kusakcakan-patkanelutyun-chi-tchanachum.html։ 
  30. «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից»։ հուլիսի 10, 2012։ http://times.am/?l=am&p=9701։ 
  31. «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ»։ 1in.am։ օգոստոսի 8, 2012։ http://1in.am/arm/armenia_society_102922.html։