Վահան Հովհաննիսյան
Վահան Էդուարդի Հովհաննիսյան (օգոստոսի 16, 1956, Երևանում)՝ հայ քաղաքական գործիչ, նախկին Ազգային Ժողովի նախագահի տեղակալ և Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Վահան Հովհաննիսյանը 2008-ի ՀՀ նախագահական ընտրությունին թեկնածու էր։
[խմբագրել] Կենսագրություն
Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ Վահանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրությունին։ Նա չորրորդ ամենաշատ քվեները էր ստացել։
[խմբագրել] Նշումներ
| Նախորդող Ռազմիկ Մարտիրոսյան |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյան 17 հունիսի 1999—12 հունիսի 2003 |
Հաջորդող Մհեր Շահգելդյան |
| Նախորդող Գագիկ Ասլանյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյան 12 հունիսի 2003—28 փետրվարի 2008 |
Հաջորդող Հրայր Կարապետյան |
| Նախորդող Հրայր Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան 2 մարտի 2008—23 մայիսի 2012 |
Հաջորդող - |