Վահան Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Կարապետյան
Ծնվել է1910
ԾննդավայրԹուրքիա
Վախճանվել է1942
Մահվան վայրԿերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վահան (Վանիկ) Կարապետի Կարապետյան (1910, Թուրքիա - 1942, Կերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գրաֆիկ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանիկ Կարապետյանը ծնվել է 1910 թվականին Տաճկահայաստանում՝ Մոկսի նահանգի Հաղին գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1915 թվականին փախուստի ժամանակ սպանվել է հայրը, 1916 թվականին Էջմիածնում մահանում են մայրը, երկու եղբայրները և երկու քույրերը, իսկ իրեն որպես անապաստանի վերցրել են մանկատուն։ Եղել է Էջմիածնի, Երևանի, Ղարաքիլիսայի (Կիրովական), Թիֆլիսի, Ղարսի և ավելի երկարատև՝ Լենինականի մանկատներում[1]։

1927 թվականին մանկատանը ավարտել է մանկավարժական տեխնիկումը, նույն թվականին դուրս է եկել մանկատնից և ընդունվել է Երևանի գեղարդ տեխնիկումը, որն ավարտել է 1929 թվականին։ 1929-1931 թվականներին աշխատել է Լենինականի երկաթգծի մանկօջախում, որպես նկարի և ծեփի անկյան ղեկավար և վարիչի օգնական։ 1931 թվականին Լուսժողկոմատի կողմից գործուղվել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում սովորելու, որն ավարտել է 1937 թվականին և համամիութենական ժողկոմխորին կից Արվեստի կոմիտեի կողմից գործուղվել է Երևան, կերպարվեստի հանրապետական ուսումնարան, որպես գեղանկարչության և նկարչության դասատու։ 1926 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը, 1928 թվականից եղել է պրոֆմիության անդամ։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Զոհվել է Կերչում, 1942 թվականին[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից են՝ «Նորքի էտյուդ», «Ցամաքաբերդ», «Պիոներներ», «Ածխահատ», Ստ. Ալթունյանի դիմանկարը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Սասուն Գրիգորյան, Երևան, Խորհրդային գրող։ Գիրք 1-ին, 1989:
  2. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977