Վահան Արծրունի (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Արծրունի (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Արտաշեսի Արծրունի
Ծնվել էդեկտեմբերի 5, 1965(1965-12-05) (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ժանրերկամերային երաժշտություն, Հոգևոր երաժշտություն, պրոգրեսիվ ռոք, Էթնիկ երաժշտություն և ֆոլկ ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ և բժիշկ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեությունապրիլի 25, 1985 - ներկա
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1991) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1994)
ԱմուսինԱնուշ Ասլիբեկյան
Պարգևներ

Վահան Արտաշեսի Արծրունի (դեկտեմբերի 5, 1965(1965-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ։

Բժշկապետ Վահան Արծրունու թոռը և թատերագետ, գրող, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունին ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ Սերվում է Արծրունիների իշխանական տոհմից։

1983-1989 թվականներին սովորել և ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1991 թվականին ավարտել բժշկական օրդինատուրան։

1986-1992 թվականներին եղել է «Նարեկ» արական երգչախմբում մեներգիչ և արտիստ, 1993-1994 թվականներին «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ, 1995 թվականին Հայաստանի պետական կապելայի արտիստ։

1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ դասական երգեցողություն մասնագիտությամբ (պրոֆեսոր Գոհար Գասպարյանի դասարան)։

1994-1996 թվականներին «GAUDEAMUS» 4 երաժշտական փառատոնների հեղինակ և կազմակերպիչ։

1995-1997 թվականներին Հայկական բանակի սպա։

1995, 1997-2002 թվականներին «ART PROMO» հեռուստաշարի հեղինակ և վարող, Ա1+ ՀԸ, Հայաստան։

1998-1999 թվականներին «VOX MUNDI» հաղորդաշարի հեղինակ և վարող, FM 107 ռադիոկայանում, Հայաստան։

2000-2001 թվականներին «Սաբոտաժ» հաղորդաշարի հեղինակ և վարող, FM 107 ռադիոկայանում, Հայաստան։ 2000-2002 թվականներին «Սաբոտաժ» հեռուստաշարի հեղինակ և վարող, Ա1+ ՀԸ, Հայաստան։

2002 թվականին «Սա մեր հայրենիքն է» հեռուստաշարի հեղինակ և վարող, Մոնարխ ՀԸ, ԱՄՆ։

2000-2011 թվականներին «ԱՐԾՐՈՒՆԻ» պրոգրեսիվ-երաժշտության ռոք-խմբի հիմնադիր։

2013-2015 թվականներին «ԱՐԾՐՈՒՆԻ NEW ACOUSTIC BAND» խմբի հիմնադիր, վոկալիստ և ակուստիկ կիթառահար։

2014 թվականին «MELOMAN CLUB» հաղորդաշարի հեղինակ և վարող, Ազատություն ՀԸ, Հայաստան։

2016 թվականին «TRIO NUOVO» համերգային նախագծի հեղինակ, վոկալիստ և կիթառահար։

2017 թվականին «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակ և վարող, Հայաստանի հանրային ռադիո, FM 107,7, Հայաստան։

2024 թվականի գարնանը ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանի հետ հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ քաղաքներում[1]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։

Որպես կոմպոզիտոր Վահան Արծրունին հայտնի է նաև թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ է հինգ թատերական ներկայացումների, տասնյոթ վավերագրական և երկու խաղարկային ֆիլմերի, վեց անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների և ցուցադրությունների համար գրված երաժշտությամբ։

Որպես կատարող-երաժիշտ համագործակցել է երգիչներ Արթուր Մեսչյանի, Աննա Մայիլյանի, Հասմիկ Բաղդասարյանի, ինչպես նաև Հայաստանի Պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի և «Շողակաթ» մանկական երգչախմբի հետ։

2007 թվականից «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում և դասագրքերում։ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը 2003 թվականին ճանաչվել է Հայաստանյան Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի՝ «Լավագույն Ալբոմ 2003» անվանակարգում, իսկ 2004 թվականին Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակների՝ «Լավագույն այլընտրանքային ազգային ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում» անվանակարգերում։

2012 թվականից «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների Վահան Արծրունու մշակումների շարքը ընդգրկված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։

Ասորական հոգևոր երաժշտության մշակումների համար 2008 թվականին Վահան Արծրունին արժանացել է Ասորական Արևելքի Եկեղեցու ՄարԴինխա IV կաթողիկոս-պատրիարքի Հովվապետական Օրհնությանը։

2016 թվականին արժանացել է Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի՝ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի երաժշտության համար։

«CRUZAID» ալբոմը 2002 թվականին հրատարակվելով Ֆրանսիայում «MUSEA RECORDS»-ի կողմից՝ 2003 թվականին ընդգրկվել է պրոգրեսիվ երաժշտության եվրոպական լավագույն տասնյակում։

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով, 2014 թ.:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմիտաս. Տասը Հայտնություն» վոկալ-գործիքային երգաշար Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա[2]
  • Երգաշար Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա
  • Երգաշար սեփական բանաստեղծությունների հիման վրա
  • «Ասորական այբուբեն» մանկական երգաշար ասորերենով (26 երգ)

Հոգևոր երաժշտության մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 11 շարականների մշակումներ (ձայնի, կամերային նվագախմբի, մանկական երգչախմբի և փողայինների համար)[3]
  • «SACRED EPISODES» Արևելքի Ասորական Եկեղեցու Սուրբ Պատարագի մշակում (ձայնի, սիմֆոնիկ նվագախմբի և մեծ երգչախմբի համար)
  • «SACRED RITUALS» Արևելքի Ասորական Եկեղեցու Սրբազան Ծեսերի մշակում (ձայնի, սիմֆոնիկ նվագախմբի, մեծ երգչախմբի և ազգային նվագարանների համար)

Գործիքային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործիքային ստեղծագործություններ ռոք խմբի համար
  • Գործիքային ստեղծագործություններ ռոք խմբի, կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի համար

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ETHNOPHONICA» սիմֆոնիկ սյուիթ
  • «EAST-WEST barocco-folk project» կամերային ստեղծագործությունների և մշակումների շարք
  • «Հայուհու խորհուրդը» գործիքային ստեղծագործություններ և մշակումներ

Երաժշտություն ֆիլմերի, թատրոնի և ցուցահանդեսների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունին հայտնի է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում։ Հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։

Երաժշտություն գեղարվեստական ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 «Up and Down» -ռեժ. Լ.Դանիելյան, Կինոկենտրոն, ՀՀ
  • 2017 «Յեվա» - ռեժիսոր Անահիտ Աբադ, Իրան-Հայաստան

Երաժշտություն վավերագրական ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 «Զորաց Ոգի» - ռեժ. Վ.Արծրունի, ՀՀ
  • 1997 «Idea Fix» - ռեժ. Լ.Գևորգյան, ՀՀ
  • 2005 «Մի ազգի պատմության մոռացված մի էջ» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2005 «Second Homeland» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2006 «Gates of the East» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2006 «Ancestral home» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2008 «Ռուսաստանի ասորիները» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2008 «Ճակատագրի ճամփաներով» - ռեժ. Ա. Ավդալյան, Լ. Յակուբովա, ԱՄՆ
  • 2008 «Պղնձասար» - ռեժ. Ա.Բախտամյան, ՀՀ
  • 2008 «Ախթալա» - ռեժ. Ա.Բախտամյան, ՀՀ
  • 2009 «Բացահայտեք` Եվրոպան» – Ինտերնյուզ, ՀՀ
  • 2009 «Հայուհու խորհուրդը» - բեմադրիչ՝ Ա. Բախտամյան, ՀՀ
  • 2013 «Խաչքար» - ռեժ. Լ.Քալանթար, InterNews, ՀՀ
  • 2017 «Արարատ-Ուրարտու թագավորությունը» - ռեժ. Ա. Ավդալյան, ՀՀ

Երաժշտություն անիմացիոն ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 «Ճանապարհ» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2005 «Ամենը անցյալում է» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2008 «Մումի Թրոլ» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2008 «Բիթլիս» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2010 «Մի անգամ» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ
  • 2016 «Ամանոր» - ռեժ. Ն.Մուրադյան, ՀՀ

Երաժշտություն թատրոնի և թատերականացված ներկայացման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն կերպարվեստի ցուցահանդեսների և ակցիաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 «Քիմիական անձրև» ակցիա Կ.Ազիզյանի (ֆոտո-արտ), Վ.Արծրունու (էլեկտրական կիթառ), Ա.Մայիլյանի (վոկալ), Հ.Չոբանյանի (մնջախաղ), Լ.Հախվերդյանի (հարվածայիններ) մասնակցությամբ, ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոն, ՀՀ
  • 2008 «Չսերտած դասեր» ցուցահանդես, նկարիչներ Ա. Զուլումյանի և Ն. Զոլյանի մասնակցությամբ, (համադրող՝ Լ.Սարգսյան)

Հայաստանի Ժամանակակից Արվեստի Թանգարան, ՀՀ

  • 2011 «SIMULACRUM կամ 33 տրանսֆորնացիա Վերմեերի թեմայով» վիդեո-արտ, նկարիչ՝ Նարեկ Ավետիսյան, ՆՓԱԿ, ՀՀ
  • 2012 «ՄԱՇՏՈՑ - 1650» համատեղ պերֆորմանս գեղանկարիչ Աշոտ Ավագյանի հետ, «Աբրահամյան մշակութային կենտրոն», ՀՀ

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունու ձայնա- և տեսասկավառակները հրատարակվում և վերահրատարակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում։ Նա ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հրատարակել է 15 CD-ալբոմ և 1 DVD:

CD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 «ՆԱԽԱԲԱՆ», ՀՀ
  • 1996 «ETHNOPHONICA», ՀՀ
  • 1998 «Սա մեր Հայրենիքն է», ՀՀ
  • 2002 «ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ», ԱՄՆ
  • 2002 «LIVE CUTS», Ֆրանսիա
  • 2002 «CRUZAID», Ֆրանսիա
  • 2002 «That’s All LIVE», ՀՀ
  • 2005 «The BEST of 1996-2002», ՌԴ
  • 2006 «ASSYRIAN WAY», ԱՄՆ
  • 2007 «CRUSADE», ՌԴ
  • 2009 «SACRED RITUALS», ԱՄՆ
  • 2009 «SACRED RITUALS», ԱՄՆ
  • 2010 «EAST-WEST», ՀՀ
  • 2011 «ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ», ՀՀ
  • 2014 «LIVE-2014», ՀՀ

Մասնակցություն այլ CD-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 «Օգնիր և օգնություն կստանաս»- Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյան, Ռուբեն Հախվերդյան, ՀՀ
  • 2001 «Armenia», Ավստրալիա
  • 2003 «UN VOYAGE EN PROGRESSIF», Ֆրանսիա
  • 2006 «LIVE 2005-Արթուր Մեսչյան», ԱՄՆ
  • 2007 «LIVE 2006-Արթուր Մեսչյան», ԱՄՆ

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 «ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ», ՌՖ

Մասնակցություն այլ DVD-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչական գործ (որպես նախաձեռնող և հրատարակիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 “ՓՇՈՒՐ ՄԸ” Կոմիտասի քնարերգության ժողովածու (խմբ. Ա.Մորիկյան)

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունու երաժշտությունը մշտապես կատարվել է անցած 30 տարիների ընթացքում, հնչել ռադիոյով, հեռարձակվել հեռուստաեթերից, ստացել ազգային և միջազգային մրցանակներ, արժանացել բարձր գնահատականի ազգային և արտասահմանյան մասնագետ-երաժշտագետների և մամուլի կողմից։

  • 2007 «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ընդգրկվեց հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի պետական չափորոշիչ ծրագրի մեջ
  • 2008 Ասորական Արևելքի Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս ՄարԴիկխա IV Հովվապետական Օրհնությունը ասորական հոգևոր երաժշտական ժառանգության մշակման համար
  • 2011 Ճանաչվել է «Տարվա մարդ» Հայ-Ռուսական Համալսարանի կողմից
  • 2014 Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի պատվավոր մշակույթի գործիչ» հուշամեդալով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 «CRUZAID» ձայնասկավառակը ընդգրկվեց «MUSEA records»-ի «UN VOYAGE EN PROGRESSIF» լավագույն պրոգրեսսիվ նախագծերի եվրոպական տասնյակում, Ֆրանսիա
  • 2005 Լավագույն երաժշտական լուծում անիմացիոն «Ճանապարհ» ֆիլմի համար, «Լիստոպադ 2005» VII միջազգային կինոփառատոն, Մինսկ, Բելառուս

Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն, Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 Տարվա Լավագույն Ալբոմ, ՀՀ - «Կոմիտաս. Տասը Հայտնություն»

Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 Լավագույն Ձևավորում, ԱՄՆ - «Կոմիտաս. Տասը Հայտնություն»
  • 2004 Լավագույն Ազգային Ալտերնատիվ Ալբոմ, ԱՄՆ - «Կոմիտաս. Տասը Հայտնություն»

Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 Արժանացել է Ազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի՝ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի երաժշտության համար։ (Պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժ. Հակոբ Ղազանչյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտագին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]