Վահան Արամունի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Արամունի (1914, դեկտեմբերի 12 - 1966, հունվարի 20), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942-ից։
Ծնվել է Կարս քաղաքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։
1934-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1935-ից աշխատել է Երևանի թերթերի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հանդիպում» գիրքը (Երևան, 1956)։ Մահացել է Երևանում։[1]
Վ. Արամունու երկերի մատենագրություն [խմբագրել]
- Առաջին փորձեր (ոտանավորներ), Երևան, Պետհրատ, 1932, 19 էջ։
- Կանաչ երգեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1938, 68 էջ։
- Երգեր (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ), Երևան, Պետհրատ, 1939, 164 էջ։
- Բալենիներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1945, 72 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 86 էջ։
- Գրնանային օրեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 78 էջ։
- Իմ աշխարհ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1955, 120 էջ։
- Հայաստանն իմ սրտում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 176 էջ։
- Գարունն իմ այգում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 156 էջ։
- Հասմիկ, ներիր ինձ (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 260 էջ։
- Լեռնային ամրոցներում (վավերագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1966, 216 էջ։
- Շատ բան չեմ ուզում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 244 էջ։
Վ. Արամունու կատարած թարգմանությունները (ռուսերենից) [խմբագրել]
- Սերգեյ Միխալկով, Կարևոր գործեր (բնաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 16 էջ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 54։