Վահանավանք (Ջավախք)
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
| Վահանավանք (Վանիս Քվաբեբի) ვანის ქვაბები |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | քրիստոնեություն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Հիմնադրված | 7-րդ դար |
Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (վրաց.՝ ვანის ქვაბები, ինչը թարգմանաբար՝ Վանիի քարանձավները), քարանձավային վանք Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք երկրամասի Ասպինձայի մունիցիպալիտետում, Թմոգվի գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ասպնջակ քաղաքից 30 կմ հարավ և հանրաճանաչ Վարձիա (Վարզունիք կամ Վարձունյաց) վանական համալիրից դեպի Կուր գետի հոսանքն ի վար, քիչ ներքև, Կուր գետի աջ ափին, դժվարամատչելի քարայրներում, որոնք մինչև 14-րդ դարի երկրորդ կեսը կոչվում էին «Վահանի քարայրեր»[1]:
Կոչվել է նաև Վահանի վանք, կամ Վանիս Քվաբի: Բազմաշերտ քարայրների համալիր է: Վանքի կառույցներից ուշագրավ են գլխավոր` գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12-րդ դարում վերակառուցել է Իչքիթը՝ Գուրգենի որդին, սրահավոր եկեղեցիները, տնտեսական շինությունները: Մասամբ պահպանվել են հորիզոնական և գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, փոքրիկ կիսավիմափոր եկեղեցին, որը կառուցվել է Թամար թագուհու մծիգնոբարթուխուցեսի կողմից, ջրատար կավե խողովակներ, որոնք Ջավախքի բարձրավանդակից ջուր են հասցրել վանք: Սկզբում սա եղել է զուտ արական վանք, սակայն, երբ այն անցել է Ղարիբայիսձեների տոհմին, կանանց նույնպես թույլատրվել է նույն վանքում ունենալ առանձին կացարաններ: Վերին շերտերից մեկի վրա հավելվել է մի գմբեթավոր, փոքր եկեղեցի, որի որմերը ծածկված են սև թանաքով կատարված նկարներով և արձանագրություններով[1]:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Վահանավանքի պատմության մասին գրավոր աղբյուրներում տեղեկություններ չկան: Որոշ աղբյուրների համաձայն վանքը կառուցվել է 7-րդ դարում: Վանքը ներկայումս կիսավեր է: Համաձայն այլ ավանդության` կառուցվել է 11-րդ դարի վերջում, Թմոգվու հետ միասին ավերվել է: Սակայն դրանով Վահանավանքը չի դադարել գործող լինելուց: Դրա մասին վկայում է Վահանավանքում պահպանված արձանագրությունը, որի համաձայն, 1204 թվականին Անտոն Ճղոնդիդել-մծիգնոբարթուխուցեսը, որը թագավորի առաջին վեզիրն էր, Վահանավանքի համար կառուցել է շրջապարիսպ: Դա վկայում է նաև այն մասին, որ վանքը 1204 թվականին դեռևս չի միացել որևէ խոշոր ավատատիրոջ կալվածքին և դեռևս թագավորական արքունական սեփականություն էր: Սակայն այն օրվանից, երբ Թմոգվին դարձել է Երկայնաբազուկների ժառանգական կալվածք, մերձակայքում գտնվող Վահանավանքը նույնպես մաս է կազմել այդ կալվածքի: Այս հարցի առնչությամբ հարկ է նշել, որ «խոշոր ավատատիրական սեփականության կարևորագույն հատկանիշներից է տոհմական վանք ունենալը»[2][3]
1204-1234 թվականներին տարածքի նոր տեր, իշխանաց իշխան (ერისთავთ ერისთავი) Սարգսի որդի Երկայնաբազուկ-Թմոգվեցին հաստատել է Վահանավանքի վանական կանոնակարգը[4]: 14-րդ դարի առաջին կեսին թմոգվեցի իշխանական տոհմի` Թմոգվիից հեռանալուց հետո Վահանավանքն անցնում է ոմն Ղարիբայիսձեների տոհմին: 1393 թվականին մի գրության մեջ Ղարիբի որդի Մուրվանն ասում է.
| განვაგე საუკუნოჲი საჴხსენებელი დამოვაჴსენე ეკურტარსა, სამკვიდრებელსა ჴორცთა ჩემთასა, ვანის ქუაბდთა, სანაწილესა და საფლავსა ჩემთა მიცვალებულთასაჲ და საფლავსა ზედა შწირველს[5] |
Մեկ այլ անթվակիր գրության մեջ, որը պատկանում է 14-րդ դարի վերջին, Ղարիբայիսձե տոհմի անդամները նշել են.
| წმიდასა მონასტერსა ქუაბთა ... მოვაჴსენე ესე ეკუდარსა ჩუენსა, სამკვიდრებელსა და საფლავთა ჩუჱნთა[6] |
Այս տվյալներից ակնհայտ երևում է, որ Վահանավանքը դարձել է տոհմական վանք և դամբարան-եկեղեցի Ղարիբայիսձեի տոհմի համար:
Ճարտարապետություն [խմբագրել]
Վահանավանքի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից:
Սուրբ Աստվածածին եկեղեցի [խմբագրել]
Սուրբ Աստվածածին եկեղեցիn գտնվում է քարայրների ստորին շարքում: Կիսավիմափոր, դարպասատիպ շինություն է: Միակ դուռը բացված է հարավից: Մուտքի շրջանակի ներքևի աջ մասում ագուցված է վրաց մեսրոպատառ, գլխագիր յոթ տողանի արձանագրությամբ մեկ քար: Եկեղեցին ենթարկվել է վերակառուցումների: Դրա մասին այլ նշանների հետ միասին վկայում է նաև այն հանգամանքը, որ արձանագիր քարն ուղղահայաց էր կանգնեցված[1]:
Խելի կոթող [խմբագրել]
Վահանավանքի մուտքին պահպանվել է սրբատաշ քարից կերտված` «խելի» տեսակի կոթող (արտաքին չափերն են` 150 x 50 x 36 սմ)՝ 5 տողանի ընդարձակ և լավ պահպանված վրաց մեսրոպատառ արձանագրությամբ, որը 1965 թ. Ծ. Գափրինդաշվիլու կողմից տեղափոխվել է ակադ. Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի պետական թանգարան[1]:
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- გაფრინდაშვილი გ., არქიტექტურულ-არქეოლოგიური ძიებანი ვანის ქვაბში 1967 და 1968 წწ., წგნ.: საქართველოს სახელმწიფო მუზეუმის არქეოლოგიური ექსპედიციები, ტ. 2, თბ., 1971;
- მისივე, ვანის ქვაბის განძი, «ძეგლის მეგობარი», 1966, № 6;
- მისივე, ვარძია და მისი მიდამოების ქვაბები, თბ., 1957;
- ონიანი შ., ვანის ქვაბთა მონასტრის წარწერების პოეზია, «საბჭოთა ხელოვნება», 1959, № 7; 1960, № 8;
- ცისკარიშვილი ვ., წარწერები ასპინძის რაიონიდან, «მასალები საქართველოსა და კავკასიის ისტორიისათვის», 1954, ნაკვ. 30;
- გაფრინდაშვილი გ., ონიანი შ., ქსე, ტ. 4, გვ. 293-294, თბ., 1979
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 464
- ↑ ვაჰანის ქვაბთა განგება, მუსხელიშვილი ლ-ის გამოცემა, 1939, էջ 9-10, 12, 17
- ↑ გაბაშვილი ც., ვარძია, ”გზამკველი”, 1945, էջ 38
- ↑ ჟორდანია თ., ისტორიჳული საბჳუთები შიო-მღვიმის მონასტრისა, 1895
- ↑ ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 44-45
- ↑ ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 46