Վահագն Տատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Վահագն Տատրյան

Վահագն Տատրյանը «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովում (ապրիլ 2005, Երևան
Ծնվել է մայիսի 26, 1926 (1926-05-26) (88 տարեկան)}
Թուրքիա Թուրքիա Կոստանդնուպոլիս
Ազգություն Հայ
Գիտական ոլորտ Պատմություն
Ալմա մատեր Բեռլինի համալսարան
վիեննայի համալսարան
Ցյուրիխի համալսարան
Հայտնի է որպես Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը: Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում


Վահագն Տատրյան (Vahakn Dadrian ծնվ. 1926 թ. Ստամբուլ) ամերիկահայ ճանաչված գիտնական է, պրոֆեսոր, Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Վահագն Տատրյանը ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները: 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ` Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թթ. եղել է Հ. Ֆ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն: 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտություններիծրագրի գիտական տնօրեն: Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է: Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը: Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը: Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները: Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց: Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը[2]:

Պարգևներ[խմբագրել]

  • ՀՀ Մովսես Խորենցու մեդալ, 1998
  • Վերիտաս ոսկե մեդալ, Հարվարդի համալսարան, 2001
  • Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալ, 2002
  • ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալ, 2003
  • Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալ, 2003
  • Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիա, 2005
  • Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալ, 2005
  • ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալ, 2009

Աշխատանքներ[խմբագրել]

Գրքեր[խմբագրել]

  • Autopsie du Génocide Arménien. Trans. Marc & Mikaël Nichanian. Brussels։ Éditions Complexe, 1995, 266p.
  • Հայկական Ցեղասպանութիւնը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով. Watertown, MA։ Baikar, 1995, 147 էջ։
  • Jenosid Ulusal ve Uluslararasi Hukuk Sorunu Olarak։ 1915 Ermeni Olay ve Hukuki Sonuçlar [Genocide as a problem of national and international law։ The World War I Armenian case and its contemporary legal ramifications]. Trans. Yavuz Alogan. Istanbul։ Belge Uluslararas Yaynclk, 1995, 221p.
  • The History of the Armenian Genocide։ Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Providence, RI & Oxford։ Berghahn Books, 1995, 452p.
  • German Responsibility in the Armenian Genocide։ A Review of the Historical Evidence of German Complicity. Watertown, MA։ Blue Crane Books, 1996, 304p.
  • Histoire du génocide arménien։ Conflits nationaux des Balkans au Caucase. Traduit de l'anglais par Marc Nichanian. Paris։ Stock, 1996, 694p.
  • The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide։ A Case Study of Distortion and Falsification. Cambridge, MA and Toronto։ Zoryan Institute, 1999, 84p.
  • Warrant for Genocide։ Key Elements of Turko-Armenian Conflict. New Brunswick and London։ Transaction Publishers, 1999, 214p.
  • Los elementos claves en el negacionismo turco del Genocidio Armenia։ un estudio de distorsión y falsificación. Translated by Eduardo A. Karsaclian. Buenos Aires։ Fundación Armenia, 2002, 79p.
  • Historia Tis Armenikan Genoktonias [History of the Armenian Genocide]. Athens։ Stokhastis, 2002, 685p.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Վահագն Տատրյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]