Վահաբականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Վահաբականներ, վահաբիզմ (արաբ․՝ الوهابية‎‎), 18-րդ դարի 40-ական թվականներին Նեջդում (Կենտրոնական Արաբիա) առաջացած իսլամական կրոնա-քաղաքական հոսանքի հետևորդներ։ Հիմնադիր-տեսաբանը Մուհամմադ իբն Աբդ ալ Վահհաբն էր (1703-1787), որի ուսմունքի հիմնական դրույթը մարդակերպ միակ աստծու նկատմամբ բացարձակ հավատն է (մերժել են իսլամի զարգացման ընթացքում առաջացած սրբերի պաշտամունքը, դերվիշությունը և այլն)։ Այստեղից էլ վահաբականների մուվահհիդուն (միաստվածյաններ) ինքնանվանումը։ Իր սոցիալական էությամբ վահաբականների ուսմունքը պաշտպանում էր ունևոր խավերի շահերը, թեև սոցիալական արդարության և ներդաշնակության («եղբայրության») քարոզ էր անում։ Վահաբականներին բնորոշ էին ծայրահեղության հասնող մաքրակրոնությունը և ջիհադի ջատագովումը, թեպետ վերջինս ավելի հրահրվում էր նոր ուսմունքը չընդունող մուսուլմանների, քան հեթանոսների և այլահավատների դեմ։ Վահաբականների ուսմունքը միաժամանակ ուղղված էր միջցեղային և մանրիշխանական երկպառակությունները վերացնելուն։ Այն բացահայտորեն ուղղված էր օսմանյան «թուրքականացված» իսլամի դեմ, որը վահաբականների շարժմանը տալիս էր ավելի շատ թուրքական տիրապետության դեմ ռազմաքաղաքական պայքարի, քան կրոնական դոգմաների պահպանմանն ուղղված պայքարի բնույթ։ Վահհաբականությունը օսմանյան տիրապետության դեմ արաբիայի ազգային շարժման առաջին դրսևորումներից էր։ 19-րդ դարի 2-րդ կեսին Սաուդ տոհմը վահաբականների ուսմունքի դրոշի ներքո Կենտրոնական Արաբիայում ստեղծեց քաղաքական իշխանություն, որը հետզհետե Արաբական թերակղզին միավորեց մեկ պետականության (այժմ՝ Սաուդյան Արաբիա) մեջ։

Վահհաբականությունը Սաուդյան Արաբիայում հռչակված է պետական, պաշտոնական գաղափարախոսություն։ Այժմ վահհաբականության մեծաթիվ հետևորդներ կան նաև Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահաբականներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 241