Վալ դ'Օրչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալ դ'Օրչա մշակութային լանդշաֆտ
Val d’Orcia*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Վալ դ'Օրչա տիպիկ տեսարանը
Երկիր {{{2}}} Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Կոորդինատներ 43°04′ հս․ լ. 11°33′ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004  (28-րդ նստաշրջան)
Համար 1026
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1026
ռուս..անգլ..ֆր.

Վալ դ'Օրչան (իտալ.՝ Val d’Orcia) մշակութային լանդշաֆտ է կենտրոնական Իտալիայում, Սիենա քաղաքի մոտ։ ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հովտի բնամշակութային տարածաշրջանը համարվում է Տոսկանայի գյուղատնտեսական արեալի մի մասը, որը գտնվում է Սիենա քաղաքի մոտակայքում։ Հովտի հարավային հատվածի մոտ վեր է խոյանում Ամիատա լեռը։ Մոտակայքում գտնվում է ևս մեկ Համաշխարհային ժառանգության հուշարձան՝ Պիենցա քաղաքը։

XIV-XV դարերում Վալ դ'Օրչան համարվում էր բնակեցման և մշակութային զարգացման օբյեկտ Սիենա քաղաք-պետության կողմից։ Մարդկային աշխատանքի կողմից ստեղծված Վալ դ'Օրչա լանդշաֆտը, իր հարթավայրերով, որոնց վերևում վեր են խոյանում գրեթե կատարյալ կոնաձև բլուրները, ոգեշնչել են բազմաթիվ նկարիչների, հատկապես Սիենայի դպրոցի ներկայացուցիչներին։ Նրանց կտավները, որոնք ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, արտացոլում են այդ բարգավաճող տեղանքի ամբողջ գեղեցկությունը։

2004 թվականին Վալ դ'Օրչան ներառվել է Իտալիայի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ[1]։

Վալ դ'Օրչայի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Val d'Orcia, Advisory Body Evaluation» (PDF) (անգլերեն). UNESCO. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալ դ'Օրչա» հոդվածին։