Վալտեր Բաադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաադե
Վալտեր Բաադե
Walter Baade
Ծնվել էմարտի 24, 1893(1893-03-24)[1][2][3][…]
Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2]
Մահացել էհունիսի 25, 1960(1960-06-25)[1][2][3][…] (67 տարեկան)
Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մաունթ Վիլսոնի աստղադիտարան, Պալոմարյան աստղադիտարան և Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[5] և աստղաֆիզիկա[5]
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան (1919)[2] և Մյունստերի համալսարան (1913)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և գերմաներեն[5]
Եղել է գիտական ղեկավարՀելթոն Քրիստիան Արպ
Հայտնի աշակերտներՀելթոն Քրիստիան Արպ և Ալան Ռեկս Սենդիջ
Պարգևներ
Ամուսին(ներ)Յոհաննա Բոհլման
 Walter Baade Վիքիպահեստում

Վիլհելմ Հայնրիխ Վալտեր Բաադե, (գերմ.՝ Wilhelm Heinrich Walter Baade, մարտի 24, 1893(1893-03-24)[1][2][3][…], Չրոտինգհաուզեն, Փրոյսիշ-Օլդենդորֆ, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2] - հունիսի 25, 1960(1960-06-25)[1][2][3][…], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի աստղաֆիզիկոս։

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (19191919-1931 թթ. աշխատել է Բերգեդորֆի (Համբուրգ) աստղադիտարանում, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մինչև 1958 թ. աշխատել Մաունտ Վիլսոնի ու Մաունտ Պալոմարի աստղադիտարաններում։

Զբաղվել է գիսավորների, մոլորակների, աստղերի, գերնորերի և գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Վալտեր Բաադեն մոտագույն գալակտիկաների կենտրոնական մասերը տարրալուծել է առանձին աստղերի և բացահայտել նրանց աստղային բնակչության կազմի ու պայծառ աստղերի մի շարք ֆիզիկական առանձնահատկությունները։ Այս ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին նրան հաստատելու աստղային երկու տիպի բնակչության (որոնք այժմ կոչվում են Բ-ի I և II տիպի բնակչություններ) գոյության փաստը։ Վալտեր Բաադեն գտել է արտագալակտիկական հեռավորությունների սանդղակի սխալը և շտկել այն։ Ռուդոլֆ Մինկովսկու հետ նա առաջինն է կատարել մի շարք հզոր տիեզերական ռադիոաղբյուրների նույնացումը գալակտիկաների հետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Բաադե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 183