Վալմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալմար
Ի ծնեՎլադիմիր Մամիկոնի Մարգարյան, Վալմար
Ծնվել էապրիլի 21, 1948(1948-04-21)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) և Գյումրու նկարչական դպրոց (1966)
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԵրվանդ Քոչար
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներՀռիփսիմե Մարգարյան
 Valmar (painter) Վիքիպահեստում

Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան, հայտնի է որպես Վալմար (ապրիլի 21, 1948(1948-04-21)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2006), ՀՀ ժողովրդական նկարիչ (2015

Դուստրը նկարիչ-ձևավորող Հռիփսիմե Մարգարյանն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Գյումրիի գեղարվեստի դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Եղել է Երվանդ Քոչարի աշակերտը։
1972 թվականից բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսներին։
1976-1980 թվականներին աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ 1980-2006 թվականներին` Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ։ 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1994 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։
2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[2]։
Մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում[3]։
Վալմարի ստեղծագործությունները ցուցադրված են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի,Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում[4]։
2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար Արվեստի Սրահը»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներում («Իմ պատուհանից», 1977, ԺԱԹ, «Մանկաբույժը», 1976, ՀԱՊ, «Հայելիներով նատյուրմորտ», 1986, Տրետյակովյան պատկերասրահ, «Տեսարան Լենինականից», 1987, հեղինակի սեփականություն և այլն) ու նկարաշարերում («Երաժշտություն», 1972, «20-րդ դարի ռիթմեր», 1976, «Պայքար», 1980, «Արհավիրք», 1988, «Իրավիճակ», 1994) Վալմարը հարուստ երանգներով գույների զուգորդությամբ դիմել է գեղարվեստական արտահայտչաձևերի բազմաշերտ ընդհանրացումների[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Վալմարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, սիրում ու հասկանում քեզ։ Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն կամ ընդունեն, սիրեն ու հասկանան քեզ։

Մեջբերումներ Վալմարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալմարը մեկն է այն տաղանդավոր արվեստագետներից, որոնք դեռևս 1970-ական թվականներին կանխորոշեցին հայ գեղանկարչության զարգացման նոր շրջանը։ Իր ուսուցիչ Երվանդ Քոչարից ժառանգելով կամային այն հատկանիշները, որոնք նախանշեցին հետագա տարիների Վալմարի արվեստի զարգացման ընթացքը, ինչու ոչ՝ նաև միջազգային ասպարեզում իր արվեստը ներկայացնելու հետևողական, աննախընթաց ակտիվությունը, ինչը ինքնին ժամանակակից արվեստի տիրույթում նրա կայացման անուրանալի վկայությունն է։ Արվեստագետի ստեղծագործությունները ներանձնական խոր ապրումների յուրահատուկ խտացումներն են։ Վերապրումներ, որոնք մշտապես գոյելով նրա ներաշխարհում, անընդհատ վերադառնում են որպես ստեղծագործական հիմնանյութ՝ ծնունդ տալով հուզական լարվածքով առանձնացող նոր պատկեր-երևակումների՝ անընդհատ բացելով հույզ-ապրումների ներթաքույց վիճակներ։ Վալմարի ստեղծագործությունները նշանակալից ներդրում են հայ ժամանակակից կերպարվեստում[10]։
Սարո Սարուխանյան,
Արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ

Ճանաչված նկարիչ Վալմարի գործերը վաղուց արդեն հայտնի են դարձել Հայաստանի սահմաններից դուրս և հանգրվանել արտասահմանյան բազմաթիվ երկրների պատկերասրահներում և անձնական հավաքածուներում։ Կարելի է ասել, որ նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է և այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակակիրը։ Վալմարի գեղանկարչությունը բարձրացնում է հայ արդի արվեստի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Նրա նկարների աննախադեպ հաջողությունը պայմանավորված է այն յուրահատուկ գեղանկարչական լեզվով, որի շնորհիվ այդ երկերն առանձնանում են այլ վարպետների աշխատանքների շարքում։ Վալմարի ստեղծագործական ընթացքը հղի է անսպասելի հայտնագործություններով, որոնք նոր, հարուստ երանգներ են հաղորդում նրա արվեստին և նաև ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ նկարագրին։
Լևոն Չուգասզյան,
Արվեստագիտության դոկտոր

Վալմարի արվեստը ցնցեց իր ուժգնությմաբ, խորությամբ և գույների ներդաշնակությամբ։Վալմարի նկարչությունը գերազանց որակի է, այն լի է մարդկային հուզումով, զգացմունքներով և ներկայացնում է մարդկային բարդ հարաբերությունները, մշակույթների տարբերություններն ու ընդհանրությունները, ավանդականի և ժամանակակցի միջև եղած ներդաշնակությունը։ Վալմարի արվեստը թույլ է տալիս նրան դասելու համաշխարհային նկարիչների շարքին։
Պետեր Գելբման,
Արվեստաբան, Կարմել Արտ Գալերի, Օտտավա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13847
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայ արվեստի պատմություն, Զանգակ-97, 2009.
  4. Հայաստան հանրագիտարան, ՀՀԳԱ, Երևան, 2012.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, 2003.
  6. Վալմարի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանում
  7. Վալմար նկարիչը
  8. «Վալմար ցուցահանդեսը ներկայացնում է»
  9. Վ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20 դարերում, ԳԱԱ, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]