Վալկիրիա (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Valkyrie by Arbo.jpg
Émile Bayard - Valkyrie.jpg

Վալկիրիա (հին իսլ. valkyrja — «մահացածներին ընտրող»), սկանդինավյան դիցաբանության մեջ քաջ զինվորի կամ կոնունգի դուստր, որը թռչում է թևավոր ձիով մարտադաշտի վրայով և հավաքում զոհված զինվորներին։ Նրանք ուղարկվում են Վալգալլա։ Նրա ձիու բաշից (ամպից) կաթում է բերքատու ցողը, իսկ նրա սրից փայլատակում է լույսը։

Հայտնի վալկիրիաները[խմբագրել]

  • Հել («Կանչող»)
  • Հեյր («Նիզակ»)
  • Հեյահյոդ
  • Հեյրսկոգյուլ
  • Հենդուլ
  • Հիլդ («Մարտնչող»)
  • Հոնդուկկ («Գայլուհի»)
  • Հունն («Ճակատամարտ»)
  • Միստ («Մշուշ»)
  • Ռանդգրիդ («Վահանները ջարդող»)
  • Ռեգինլեյվ
  • Ռոտա («Խառնակություն տարածող»)
  • Սվավա
  • Սիգդրիվա
  • Սիգրյուն
  • Սկեգգլյոլդ
  • Սկյոգուլ («Կատաղած»)
  • Սկուլդ («Պարտք»)
  • Տրուդ («Ուժ»)
  • Քլեկկ («Մարտի աղմուկ»)
  • Քյերտրիմուլ