Վալերի Վրուբլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Վրուբլևսկի
բելառուս․՝ Walery Antoni Wróblewski և բելառուս․՝ Валерый Антоні Урублеўскі
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1836(1836-12-27)
ԾննդավայրZhaludok, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1908(1908-08-05) (71 տարեկան)
Մահվան վայրOuarville
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Walery Wroblewski
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԱնտառային ինստիտուտ (1857) և Vilnius Gentry Institute?
Մասնագիտությունհեղափոխական, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, կոմունար, lamplighter և տպագրիչ
Ծնողներհայր՝ Antoni Wróblewski?, մայր՝ Róża Wróblewska?
ԿուսակցությունԼեհական սոցիալիստական կուսակցություն
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
 Valéry Wroblewski Վիքիպահեստում

Վալերի Անտոնի Վրուբլևսկի (լեհ.՝ Walery Antoni Wróblewski, դեկտեմբերի 27, 1836(1836-12-27), Zhaludok, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1908(1908-08-05), Ouarville), լեհ հեղափոխական։

18631864 թվականների լեհական ապստամբության ժամանակ ղեկավարել է ապստամբական ջոկատներ Գրոդնոյի և Լյուբլինի նահանգներում։ 1864 թվականի հունվարին վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ Փարիզի կոմունայի հռչակումից (1871 թվական) հետո, արդեն գեներալ, եղել է Փարիզը հարավից պաշտպանող ջոկատների հրամանատարը։ Կոմունայի անկումից հետո վտարանդվել է Լոնդոն։ 1872 թվականից՝ I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի անդամ։ 1872 թվականին գլխավորել է Լոնդոնում կազմակերպված «Լյուդպոլսկի» լեհական հեղափոխական ընկերությունը։ 1870-ական թվականների վերջին Վրուբլևսկին Ժնևում կապ է հաստատել ռուս հեղափոխականների և լեհական առաջին մարքսիստների հետ։

Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Վրուբլևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 532