Վալերիուս Փլակկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալերիուս Փլակկուս (լատ.՝ Gaius Valerius Flaccus), I դարի հռոմեացի բանաստեղծ, 8 գրքից բաղկացած «Արգոնավորդներ» («Argonauticon libri») էպիկական պոեմի հեղինակ: Պոեմը հյուսված է Յասոնի և Մեդեայի մասին հունական հայտնի առասպելի մոտիվներով: Վալերիուսի պոեմը մեծածավալ երկ է, հագեցված է միջադեպերով ու տեսարաններով և համեմված հռետորականությամբ: Հեղինակը շարադրման մեջ մեծ չափով տուրք է տվել Վերգիլիոսի «Էնեականին»:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975: