Վալենտին Թոփուրիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոփուրիձե (այլ կիրառումներ)
Վալենտին Թոփուրիձե
վրաց.՝ ვალენტინ თოფურიძე
Ծնվել էհունվարի 13 (26), 1908
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 1, 1980(1980-02-01) (72 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
Ժանրսոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Վալենտին Բագրատի Թոփուրիձե (վրաց.՝ ვალენტინ თოფურიძე, հունվարի 13 (26), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 1, 1980(1980-02-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային քանդակագործ։ ՎԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթանդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1924-1931)։ Աշխատանքներից են՝ Լ. Կեցխովելու (քար, 1935-1936), Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1956) հուշարձանները, Ի. Ճավճավաձեի և Ա. Ծերեթելու հուշարձանի՝ Ա. Ծերեթելու ֆիգուրը (բրոնզ, 1958), Թբիլիսիում, Վ. Ի. Լենինի կիսանդրին (մարմար, 1938, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում), «Հաղթանակ» արձանը Չիաթուրայի թատրոնի շենքի վրա (բրոնզ, 1950)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Топуридзе Валентин Багратович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 212