Վալենտինիանոս III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինիանոս III
Հռոմի կայսր
Solidus ValentinianIII-wedding.jpg
Իշխանություն 425 - 455
Լրիվ անուն Flavius Placidus Valentinianus
Ծնվել է՝ հուլիսի 2, 419
Ծննդավայր Ռավեննա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝ մարտի 16, 455
Վախճանի վայր Հռոմ
Ազգություն հռոմեացի
Հարստություն Վալենտինյան
Նախորդ Հովհաննես
ոչ մի (ուներ երկու դուստր՝ Եվդոկիա և Պլացիդիա)
Consort to Լիկինիա Եվդոքսիա
Հայր Փլավիոս Կոստանցիոս
Մայր Գալլա Պլացիդիա


Վալենտինիանոս[1] III-ը (լատիներեն՝ Flavius Valentinianus) (ծ. հուլիսի 2, 419, Ռավեննա, վ. մարտի 16, 455, Հռոմ) Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրն էր 425-ից՝ 455 թվականը։

Ընտանիքը[խմբագրել]

Վալենտինիանոսը Փլավիոս Կոստանցիոս պատրիկի որդին էր, որը իշխեց Հռոմին 421թ. որպես Կոստանցիոս III կայսր։ Մայրը՝ վեստգոթերի թագուհի Գալլա Պլացիդիան էր։ Երբ իր հորեղբայրը՝ Հոնորիոսը վախճանվեց 423թ., Հռոմի իշխանությանը ժամանակավորապես բռնատիրեց Հովհաննեսը, որը շատ արագ գահընկեց եղավ։

Կառավարումը[խմբագրել]

Վալենտինիանոսի երկարատև գահակալման ընթացքում որևէ ժամանակ նա անձնապես չղեկավարեց երկրով, դա կատարում էին ուրիշները՝ իր փոխարեն։ Հովհաննեսին իշխանությունից զրկելուց հետո Պլացիդան էր կառավարում Արևմտյան կայսրությունը՝ իր որդու անունից, որպես ռեգենտ, մինչև 437 թվականը, թեև ազդեցիկ Աետիոս պատրիկը արդեն փաստացի ղեկավար էր դարձել Հռոմում այդ տարիներին։ Այդ ժամանակաշրջանում ամենանշանավոր իրադարձություններից մեկն էր Հյուսիսային Աֆրիկայի ծովամերձ շրջանների զավթումը վանդալների կողմից 429 թվականին, որի հետևանքով, տաս տարի անց, նրանք թոթափեցին Վալենտինիանոս III-ի գերիշխանությունը այդ շրջաններում։

437 թվականի հոկտեմբերի 29-ին Վալենտինիանոսն ամուսնացավ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս II-ի դուստր Լիկինիա Եվդոքսիայի հետ։ Շատ քիչ տվյալներ կան Վալենտինիանոսի գործունեության վերավերյալ՝ այդ ամուսնությունից հետո։ Նա իր օրերն անց էր կացնում հաճույքների և ուրախ ժամանցի ետևից ընկնելով, մինչ Աետիոսը կառավարում էր երկիրը։ Վալենտինիանոսի գահակալության տարիների ամենակարևոր դեպքն էր հոների ներխիժումը Գալլիա (451) և Հյուսիսային Իտալիա (452), բայց հայտնի չի, արդյո՞ք Վալենտինիանոսն անձամբ ինչ որ ձևով մասնակցել է այդ ճգնաժամային իրադարձություններում։

Աետիոսի հասցեին զանազան զրպարտություններին և բամբասանքներին հավատալով, փոքրոգի Վալենտինիանոսն իր ձեռքերով դավադրաբար սպանեց այդ տաղանդավոր զորավարին և քաղաքական գործչին, 454 թ. սեպտեմբերի 21-ին, Հռոմի կայսերական պալատում։ Մինչ այդ Աետիոսն ամուսնացել էր Վալենտինիանոսի դուստրներից մեկի հետ։ Կարճ ժամանակ հետո Վալենտինիանոսն ինքը զոհ դարձավ սպանության, Աետիոսի բարբարոս զինակիցների՝ Օպտիլա և Թրաուստիլա անուններով՝ ի հատուցում Աետիոսի սպանության։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 57։ ISBN 99941-56-03-9։ 
Նախորդող
Հովհաննես
Հռոմի կայսր
Վալենտինիանոս III

425 - 455
Հաջորդող
Պետրոնիոս Մաքսիմոս