Վազգեն Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Փափազյան
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Կրթությունբժիշկ
Մասնագիտությունբժիշկ

Վազգեն Փափազյան (?-1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել։ Բժիշկ է աշխատել։ 1915 թվականին զոհվել է Մեծ եղեռնի ընթացքում։ Հավանաբար եղել է երիտասարդ և ամուրի։

Այս բժշկի անունը հիշատակում է ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի (բուն անունով՝ Աշոտ Մալաքյան) «Մայ­րիկ» գեղարվեստական կինոֆիլմի հերոսուհիներից մեկը, որը ծանոթ է եղել բժշկի հետ։ Ֆիլմը պատմում է Մեծ Եղեռնից վերապրած ու Փարիզում բնակություն հաստատած մի հայ ընտանիքի մասին։

Հնարավոր է, որ բժիշկ Վազգեն Փափազյանը իրական անձ լինի, քանի որ ֆիլմի սցենարը գրվել է փաստագրական արժեք ունեցող հուշագրության հիմքի վրա։ Բացառված չէ նաև, որ երևակայական ու հորինված կերպար է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անրի Վերնոյ (սցենարի հեղինակ և ռեժիսոր), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ «Մայ­րիկ»։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։