Վազգեն Տալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Տալյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1907(1907-10-12)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 22, 1995(1995-01-22)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վազգեն Տալյան Վիքիդարանում

Վազգեն Գրիգորի Տալյան (հոկտեմբերի 12, 1907(1907-10-12), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1995(1995-01-22)[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Գուսան Շերամի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Տալյանը ծնվել է 1907 թվականին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1915 թվականին նրանց ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, որտեղ և Տալյանը ստացել է միջնակարգ կրթություն։ 1931 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Կատարել է մանկավարժական և խմբագրական-լրագրական աշխատանք։ 1931-1932 թվականներին աշխատել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գլուղում որպես դպրոցի ուսմասվար։ 1932-1933 թվականներին հայոց լեզու և հասարակագիտություն է դասավանդել Թիֆլիսի 86-րդ 90-րդ հայկական դպրոցներում։ 1936 թվականին փոխադրվել է Երևան և մինչև 1939 թվականը աշխատել որպես ուսուցիչ, «Խորհրդային դպրոց» թերթի բաժնի վարիչ և «Հոկտեմբերիկ» ամսագրի պատասխանատու քարտուղար։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո շարունակել է աշխատել «Հոկտեմբերիկ» (հետագայում «Պիոներ») ամսագրում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագիր։ 1956-1970 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում։ 1973 թվականից աշխատում է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական գրադարանում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալյանը գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, պոեմներ, առավել նշանակալից են «Սոնիկի թռիչքը» 1939, «Ուրախ օր» 1955, «Կարկաչում են առվակները» 1957, «Մտերիմներ» 1959, «Վերադարձ» 1960, «Հրաշալի պարտեզ» 1964, «Անհանգիստ հոգիներ» 1969, «Գույնզգույն ձմեռ» 1971, «Աստղիկներ» 1974, «Մարտ առանց կրակոցի» 1978 ժողովածուներները։ Տալյանի ստեղծագործությունները համակված են սովետական հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկերավոր մտածողությամբ։ Դրանցից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով[2]։

Տալյանը կազմել, խմբագրել ու ծանոթագրել է գուսան Շերամի «Երգեր»-ը 1969, թարգմանել Ա․ Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» 1958, Ա․ Վոլկովի «Զմրուխտ քաղաքի կախարդը» 1962, Սթոունի «Նավաստին թամբի վրա» 1963 և «Կյանքի ծարավը» 1970 վեպերը, ինչպես նաև Ջեկ Լոնդոնի, Հ․ Կրաուզեի և Մ․ Պաշեկի ստեղծագործություններից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնիկի թռիչքը, Երևան, Պետհրատ, 1939, 10 էջ։
  • Սահմանապահի որդին, Երևան, Պետհրատ, 1940, 12 էջ։
  • Անտառապահը, Երևան, Հայպետհրատ, 1951, 36 էջ։
  • Շողիկներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 36 էջ։
  • Ուրախ օր, Երևան, Հայպետհրատ, 1955, 38 էջ։
  • Կարկաչում են առվակները, Երևան, Հայպետհրատ, 1957, 168 էջ։
  • Փիղը, Երևան, Հայպետհրատ, 1958, 16 էջ[3]։
  • Մտերիմներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 138 էջ։
  • Խաղալիքների արկածները, Երևան, Հայպետհրատ, 1959, 28 էջ։
  • Վերադարձ, Երևան, Հայպետհրատ, 1960, 74 էջ։
  • Ագահ ուլիկները, Երևան, Հայպետհրատ, 1960, 8 էջ։
  • Ով է մեղավոր, Երևան, Հայպետհրատ, 1961, 12 էջ։
  • Տարին բոլոր, Երևան, Հայպետհրատ, 1962, 12 էջ։
  • Հրաշալի պարտեզ, Երևան, Հայպետհրատ, 1964, 172 էջ։
  • Փիղը, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ։
  • Մի փունջ հեքիաթ, Երևան, «Հայաստան», 1968, 38 էջ։
  • Անհանգիստ հոգիներ, Երևան, «Հայաստան», 1969, 228 էջ[4]։
  • Գույնզգույն ձմեռ, Երևան, «Հայաստան», 1970, 162 էջ։
  • Աստղիկներ, Երևան, «Հայաստան», 1974, 71 էջ։
  • Մարտ առանց կրակոցի, Երևան, «Սովետական գրող», 1978, 90 էջ։
  • Առավոտից իրիկուն, Երևան, 1980։
  • Աշնան խարույկ, Երևան, 1984։
  • Շերամ [վեպ], Երևան, 1986։
  • Մինչև լուսաբաց. Երևան, 1987։
  • Հսկաների հանդեսը։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1990, 31 էջ[5]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Չեխով Ա., Փախստականը, Երևան, Պետհրատ, 1937, 23 էջ։
  • Դուրով Վ., Իմ գազանները, Երևան, Հայպետհրատ, 1957, 130 էջ։
  • Կոնան Դոյլ Ա., Շերլոկ Հոլմսի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1958, 60 էջ։
  • Հազար ու մի գիշեր (հեքիաթների միհատորյակ, որի մեջ մտնող «Սինբադ ծովագնացի հեքիաթը», «Դալիլա խորամանկի և Կահիրեի Ալի Զեյբակի հեքիաթը», «Աբու-Քիրի և Աբու- Սիրի հեքիաթը», «Մաշակար Մարուֆի հեքիաթը» թարգմնել է Վ. Տալյանը), Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Վոլկով Ա., Զմրուխտ քաղաքի կախարդը, Երևան, Հայպետհրատ, 1962, 174 էջ։
  • Սթոու Ի., Նավաստին թամբի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 566 էջ։
  • Կրաուգե Հ., Ալի Բաբան ու Հավափերին, Երևան, Հայպետհրատ, 1964, 362 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 1 (գրքի մեջ մտնող «Սառնամանիքի զավակները» գործը թարգմանել է Վ. Տալյանը), Երևան, «Հայաստան», 1965, 691 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 2 (գրքի մեջ մտնող «Նախնիների կանչը» գործը թարգմանել է Վ. Տալյանը), Երևան, «Հայաստան», 1965, 834 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 4 (գրքի մեջ մտնող «Կյանքի սերը» գործը թարգմանել է Վ. Տալյանը) Երևան, «Հայաստան», 1966, 715 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 5, (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն «Սնարք» նավով» գործը թարգմանել է Վ. Տալյանը), Երևան, «Հայաստան» 1966, 811 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8 (գրքի մեջ մտնող «Գիշերածինը» գործը թարգմանել է Վ. Տալյանը), Երևան, «Հայաստան», 1968, 715 էջ։
  • Սթոուն Ի., Կյանքի ծարավը, Երևան, «Հայաստան», 1970, 600 էջ։
  • Պաշեկ Միրկո, Արկածներ անանուն գետի վրա, Երևան, «Հայաստան», 1972, 294 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4740
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. Տալյան, Վազգեն (1958). Փիղը. Հայպետհրատ.
  4. Տալյան, Վազգեն Գրիգորի (1969). Անհանգիստ հոգիներ։ Պատմվածքներ ։ Միջին տարիքի երեխաների համար. Հայաստան.
  5. Տալյան, Վազգեն Գրիգորի (1990 թ․ հունվարի 1). Հսկաների հանդեսը։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807702593.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 549
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Տալյան» հոդվածին։