Վազգեն Ամարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Ամարյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1941(1941-12-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1992(1992-12-02) (50 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1961) և Երևանի պետական համալսարան (1977)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայֆիլմ, Հայրենիքի ձայն, Գրքերի աշխարհ և Գրական թերթ
Վազգեն Ամարյան Վիքիդարանում

Վազգեն Գուրգենի Ամարյան (դեկտեմբերի 8, 1941(1941-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 1992(1992-12-02)), հայ թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1980 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1958-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1977 թվականին սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1960-1963 թվականներին աշխատել է հաշվիչ մեքենաների ինստիտուտում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, շինարարությունում։ 1965-1966 թվականներին եղել է Հայաստանի կինոսիրողների ընկերության պատասխանատու քարտուղարը։ 1967-1969 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում որպես գրական աշխատող, 1969 թվականին «Գրքերի աշխարհ» ամսաթերթում որպես պատասխանատու քարտուղար, 1974-1979 թվականներին՝ «Գրական թերթում»[1]։

Վ. Ամարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայն Ռիդ, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած «Փոքրիկ ծովագայլը կամ ուղևորություն նավամբարի խորքում» վեպը թարգմանել է Վ. Ամարյանը), Երևան, «Հայաստան», 1975, 600 էջ։
  • Մաքսուդ Իբրահիմբեկով, Գժտություն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 79 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 39.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ամարյան» հոդվածին։