Վազգեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Ռազմիկի Աբրահամյան
հունիսի 28, 1970(1970-06-28) - դեկտեմբերի 28, 1993(1993-12-28) (23 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Եմիշճան, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Մարզիլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վազգեն Աբրահամյան (հունիսի 28, 1970(1970-06-28), Եմիշճան, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1993(1993-12-28)), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Աբրահամյանը ծնվել է 1970 թ. հունիսի 28-ին Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Հայրենի գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ստացել տրակտորիստի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։

Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1991 թ-ից։ Մասնակցել է Մարտունու շրջանի հյուսիսարևելյան տարածքների պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 28-ին Մարզիլու գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Եմիշճանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վազգեն Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.