Վադիմ Տրապեզնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Տրապեզնիկով
Вадим Трапезников
Ծնվել էնոյեմբերի 28, 1905(1905-11-28)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 15, 1994(1994-08-15) (88 տարեկան) կամ օգոստոսի 5, 1994(1994-08-05)[2] (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունակադեմիկոս և ինժեներ-էլեկտրիկ
Հաստատություն(ներ)Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա[3], Ավտոմատացում[3] և Կիբեռնետիկա[3]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վադիմ Ալեքսանդրովիչ Տրապեզնիկով (ռուս.՝ Вадим Александрович Трапезников, 1905, Մոսկվա - 1994, Մոսկվա), էլեկտրամեքենաշինության, ավտոմատիկայի և կառավարման պրոցեսների բնագավառների խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթ․ անդամ՝ 1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1928)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-1941 թվականներին դասախոսել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում (1939 թվականից՝ պրոֆեսոր)։ 1941 թվականից աշխատում է Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտում (այժմ՝ Կառավարման պրոբլեմների ինստ․), 1951 թվականից՝ տնօրեն։ 1954 թվականից՝ Մոսկվայի ֆիգիկա-տեխ․ ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1959 թվականից՝ ԽՍՀՄ ավտոմատ կառավարման ազգային կոմիտեի նախագահ, 1965—1982 թվականներին՝ ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի նախագահի առաշին տեղակալ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են էլեկտրական մեքենաների և տրանսֆորմատորների հաշվարկի, ավտոմատ կարգավորման համակարգերի մոդելավորման մեթոդներին, գիտա-տեխնիկական առաջընթացի էկոնոմիկային։ Տրապեզնիկովը մասնակցել է ԽՍՀՄ-ում առաջին էլեկտրոնային մոդելավորվող տեղակայանքների ստեղծման աշխատանքներին։ Հունգարիայի և Չեխոսլովակիայի ԳԱ պատվավոր անդամ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։