Վադիմ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վադիմ Ադամյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1938(1938-12-02) (85 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
ԱշխատավայրOdesa State Academy of Civil Engineering and Architecture? և Օդեսայի ազգային համալսարան[1]
Կայքtheorphys.onu.edu.ua

Վադիմ Մովսեսի Ադամյան (դեկտեմբերի 2, 1938(1938-12-02), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ուկրաինական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Ադամյանը ծնվել է 1938 թվականին Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանը։ 1961-1964 թվականներին սովորել է Օդեսայի շինարարական ինստիտուտի ասպիրանտուրայում[2]։ 1964-1966 թվականներին եղել է Օդեսայի Լոմոնոսովի անվան տեխնիկական ինստիտուտում ավագ գիտաշխատող։ Դասավանդել է Օդեսայի շինարարական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում։ 1967-1975 թվականներին ղեկավարել է Օդեսայի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան։ 1979 թվականին նշանակվել է Օդեսայի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ[3]։ Աշխատել է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Գերմանիայի և Իսպանիայի համալսարաններում։

Աշխատանքները վերաբերում են ցրման տեսության հիմնախնդիրներին, գծային օպերատորների տեսության և ֆունկցիաների տեսության կապակցված հարցերին, ինչպես նաև պինդ մարմնի տեսությանն ու պլազմայի ֆիզիկային[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ։
  • Ուկրաինայի Ֆիզիկական ընկերության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1995 թվականներին արժանացել է Սորոսի պրոֆեսոր պատվավոր կոչմանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Некоторые предельные соотношения для многомерных положительноопределенных теплицевых матриц. Функц. анализ и его прил., 1988.
  • Статистическая структура спектра потерь энергии заряженных частиц при рассеянии в неупорядоченных средах. ТМФ, 1988.
  • К теории рассеяния для волновых уравнений в четномерных пространствах. Функц. анализ и его прил., 1976.
  • Невырожденные унитарные сцепления полуунитарных операторов. Функц. анализ и его прил., 1973.
  • Аналитические свойства пар Шмидта ганкелева оператора и обобщенная задача Шура–Такаги сб., 1971.
  • Об ограниченных операторах, коммутирующих с сжатием класса $C_{00}$ единичного ранга неунитарности. Функц. анализ и его прил., 1969.
  • Бесконечные ганкелевы матрицы и обобщенные задачи Каратеодори–Фейера и И. Шура. Функц. анализ и его прил., 1968.
  • О бесконечных ганкелевых матрицах и обобщенных задачах Каратеодори–Фейера и Ф. Рисса. Функц. анализ и его прил., 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  2. «Vadym Adamyan - The Mathematics Genealogy Project». www.genealogy.math.ndsu.nodak.edu. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Ա. Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2002, էջ 105։
  4. Marchenko, Sergey V. «Research Group of Prof. Vadym Adamyan». theorphys.onu.edu.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.