Վադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վադի (արաբ․՝ وادي‎‎), գետերի չոր հուների և էրոզիայի հետևանքով գետահովիտներում ժամանակավոր կամ ընդհատվող ջրային հոսքերի արաբերեն անվանումը[1], որոնք առաջանում են հորդառատ տեղումներից հետո՝ հատկապես Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայի անապատներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիի երկարությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի և սովորաբար ավարտվում է անջրթող իջվածքներով, որոնց հունը ծածկված է լինում ողողատով։ Նրանք հաճախ ունենում են զառիթափ լանջեր։

Հավանական է, որ դրանք մնացուկային գետահովիտներ են, որոնք պահպանվել են խոնավ կլիմայի պայմաններում[2]։

Արաբական թերակղզում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում վադի եզրույթը հաճախ կիրառվում է աշխարհագրական անվանումներում, մասնավորապես՝ Իբերական թերակղզում՝ Գվադալախարա քաղաքի կամ Գվադալկիվիր գետի անվանումներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադի Արաբական թերակղզում[3][4]
Վադի Արաբական թերակղզում[3][4]  
Վադի Նեգև անապատում, Իսրայել
Վադի Մարոկկո, Աֆրիկա
Վադի Հյուսիսային Աֆրիկա, Նամիբիա
Վադի Արաբական Միացյալ Էմիրություններում
Վադի Արաբական Միացյալ Էմիրություններում
Վադի Եգիպտոսի հյուսիսում
Վադի Եգիպտոսի հյուսիսում  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://geoman.ru/geography/info/index.shtml
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Alimsk (2013 թ․ դեկտեմբերի 20). «Wadi Bani Khalid & Wadi Hawer». Oman Tripper. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  4. Pedro (2014 թ․ սեպտեմբերի 5). «Visiting Wadi Bani Khalid, Oman: A Desert Paradise». Travel With Pedro. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]