Վագր (տանկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վագր (այլ կիրառումներ)
Վագր I

Panzerkampfwagen VI «Tiger I» Ausf E, «Վագր» — երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական ծանր տանկ։ Սերիական արտադրության մեջ է մտել 1942 թ. և օգտագործվել է մինչև երկրորդ աշխարհամարտի վերջ ՝ 1945 թվականը։

Վագրի նախատիպը ստեղծվել է 1942 թ. Հենշել կազմակերպության կողմից ՝ Էրվին Ադերսի ղեկավարության տակ։ Վագր I-ի ստեղծման համար օգտագործվում էր մոտ 800 000 Ռայխսմառկ (երրորդ Ռայխի դրամը), ինչը մոտ երկու անգամ ավելի թանկ էր այդ տարիների ցանկացած տանկից։ Թողարկվել է 1354 միավոր։ Առաջին անգամ օգտագործվել է 1942 թ. Լենինգրադում։

Տանկի պարամետրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական ՝

Զանգված Իրանի երկ. Իրանի լայն. Բարձրություն
54 - 56 տ 6,316 մ 3,705 մ 2,930 մ

Զինված է եղել 88 մմ հրանոթով և երկու 7,92մմ գնդացիրներով։

Ճանապարհային պայմաններում կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ, իսկ դաշտային պայմաններում մինչև 20 - 25 կմ/ժ։

Ճանապարհային պայմաններում կարող է անցնել մինչև 195 կմ, իսկ դաշտային պայմաններում մինչև 110 կմ մեկ ամբողջական լիցքավորումով։