Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՎՊ:ՋԵՀից)

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Գրիգոր Օտյանի հոդվածում իր քույրերի նկարները ոչ ազատ տեսքով ունենալը պարտադիր չէ։ Բացի դա, ո՞նց ենք որոշում, թե քույրերից որի նկարն ենք թողնելու, քանի որ ըստ կանոնակարգի հոդվածում առավելագույնը մեկ ոչ ազատ պատկեր կարող է օգտագործվել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս նկարները կարելի է բեռնել վիքիպահեստ, որպես լուսանկարներ, որոնք First published in the United States before 1929 կամ Author has been deceased for more than 70 years։ Ավետիսյան91 (քննարկում) 18:45, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, բայց ի՞նչ գիտենք, թե երբ է հեղինակը մահացել։ Ինչ-որ մեկը գուցե 25 տարեկանում նկարել է 1921 թվականին, մահացել է 95 տարեկանում՝ 1991 թվականին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«Կամ» Աշոտ ջան։ Առաջին պայմանը արդեն բավարարված է՝ First published in the United States before 1929։ Երկրորդը պայմանը կարող է և սխալ լինել, ոչինչ։ Ավետիսյան91 (քննարկում) 20:42, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«published in the United States»? անկեղծ ասեմ, ես պահեստի ՀԻ կանոններից բան չեմ հասկանում, գուցե սխալ եմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:35, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Հսկաները (մուլտֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի հոդված, հնացած տեղեկություններ։ Նման ֆիլմ ժամանակին ուզել են նկարել, բայց հետո փոշմանել են։ Ինձ թվում է նշանակալի չէ, բայց հատկապես այս տեսքով պետք է ջնջել, քանի որ հոդվածը անցյալի մասին խոսում է ապագայի ձևով («Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին»), գոնե պետք է նորից գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 21 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տերևաթափ_Անթարեսի_վրա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։--GeoØ () 13:03, 20 Մարտի 2024 (UTC)[reply]

հոդվածը հավելվել է, արխային հանեք պիտակը Սպանախ (քննարկում) 16:01, 21 Մարտի 2024 (UTC)[reply]
Բա ՎՊ:Վստահելի աղբյուրներն ո՞ւր են։ GeoØ () 07:18, 22 Մարտի 2024 (UTC)[reply]
նենց ա որ վստահելի աղբյուրներից միայն յութուբում եմ վերջերս գցել, ու էդտեղից սյուժեն եմ վերծանել
չեմ կարծում որ ուրիշ աղբյուր բացի ԿինոԴարանի էջից առհասարակ կա Սպանախ (քննարկում) 16:41, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
Կաղապար:ԴերակատարներՎերև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:Դերակատարներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կաղապար:ԴերակատարներՆերքև (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կաղապարները մի փոքր պարզեցնում են վիքիկոդը, բայց Վիզուալ Խմբագրով սրանք խմբագրելը շատ ավելի անհարմար է։ Առհասարակ աղյուսակներ խմբագրելու ամենահարմար գործիքը Վիզուլ Խմբագիրն է։ Առաջարկում եմ կաղապարը ջնջել, իսկ հոդվածներում այն փոխարինել սովորական աղյուսակով (այսպես)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:21, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Պետրոսիե (Հալեպի նահանգ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ), Պետրոսիե (այլ կիրառումներ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Չի գտնվում վստահելի աղբյուրներում։ --Kareyac (քննարկում) 11:56, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապար:Ծանտուփ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

{{Ծանցանկ}}-ի նկատմամբ միակ առավելությունը ճաշակի հարց է, բայց խմբագրումը ավելի անհարմար է դարձնում, քանի որ Վիզուալ խմբագրիչով ծանոթագրությունները խմբագրել չի լինում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:48, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կաղապարը հեշտացնում է կարդալը, հենց դա է խմբագրման նպատակը, եթե խմբագրողները դժվարանում են խմբագրել Վիզուալով, թող կամ անցնեն այլ ձևի կամ զբաղվեն այլ խմբագրման: Իհարկե Դեմ։ - Kareyac (քննարկում) 19:07, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Եվս մեկ խնդիր այս կաղապարի հետ. երբ փորձում ես տպել Վիքիպեդիայի հոդվածը (ձախ կողմի «Տպել տարբերակը» կոճակով), տպվում են միայն այն ծանոթագրությունները, որոնք այդ պահին երևում են, այսինքն ծանոթագրությունների մեծ մասը չեն տպվում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:27, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Նույնը նաև որպես PDF ներբեռնելիս։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:29, 5 Ապրիլի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, ուն՞ես փոխաինող տարբետակ։ - Kareyac (քննարկում) 08:08, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ուղղակի դաձնել «Ծանցանկ»-ի վերահղում, @Kareyac ջան։ Նույնիսկ հոդվածներում փոփոխություն անելու կարիք չկա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:12, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Գուցե <div class="references" style="height: 300px; overflow: auto; padding: 3px" >{{ծանցանկ|2}}</div> ? - Kareyac (քննարկում) 08:16, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բայց դա նույն ներկա բովանդակությունն ա։ Ի՞նչ տարբերություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:19, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեղադրել հոդվածում։ - Kareyac (քննարկում) 13:29, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Փորձեցի։ Այդպես Վիզուալ խմբագրիչի խնդիրը լուծվում է, բայց տպելու խնդիրը էլի կա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:53, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մուրադ_Գյումեն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հակայահ լինելը նշանակալի չի դարձնում անձին։ Տվյալներ չկան, կայքի մասին հոդվծա եթե ստեղծվի (եթե կայքը նշանակալի է, չնայած դրանում էլ վստահ չեմ), կարելի է ուղղակի մի նախադասությամբ գրել, որ հեղինակը Մուրադ Գոյմենն է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:58, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հնագույն_հայկական_տոմար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի միակ աղբյուրը Յություբի վիդեո է։ Այլ տեղեկություն չկա երկրորդական աղբյուրներում, քանի որ ակնհայտ հեքիաթ է։ Եթե Յություբից բացի այլ աղբյուր լինի, կարելի է մի տողով գրել Հերունու հոդվածում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:09, 9 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ջնջել, անիմաստ է նման հոդված ունենալը։--A.arpi.a (քննարկում) 12:31, 9 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հունական_աստվածուհիները (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ այն է հունական աստվածուհիների ցանկ է, քանի որ շատ կիսատ է, էլ չասած թե Ապոլլոնն ինչ գործ ունի այստեղ, ոչ էլ աղբյուր է նշված, սկզբի ներածական մասը ոչ հանրագիտարանային է։ Ինչ-որ խառը տվյալներ են, առանց սկզբունքի։ Իսկ մնացած նշանակալի փաստերն էլ տվյալ հոդվածներում արդեն կան։--A.arpi.a (քննարկում) 12:17, 11 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ասքանազյան_իշխանություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի մի հատվածը ռուսերեն է, ինքն էլ հիշեցնում է ըստ նպատակի անձնական ուսումնասիրություն, ընթացքում աղբյուրներ են նշվում, բայց արանքներում էլի կասկածելի պնդումներ են, ընդհանուր էլ վիքիֆիկացման ենթակա է։--A.arpi.a (քննարկում) 06:34, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ժոր_Մելոյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անմշակ նյութ է, տեղ-տեղ ոչ հանրագիտարանային։ Չգիտեմ նշանակալիության որ մասը կարելի է քննել, քանի որ անաղբյուր է։--A.arpi.a (քննարկում) 10:47, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ջնջել, համաձայն եմ վերևում նշվածի հետ։ GeoØ () 06:25, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հասմիկ_Կարապետյան_(գրող) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում ներկայացված չէ նշանակալիությունը։ --GeoØ () 11:41, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կողմ, համամիտ եմ, նշանակալի չէ։--A.arpi.a (քննարկում) 12:00, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@A.arpi.a ինչ է նշանակում ոչ նշանակալի և որն է նպատակը նման քվեարկության MeriHKB (քննարկում) 22:19, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO մանրամասն բացատրեք MeriHKB (քննարկում) 22:19, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ GeoØ () 06:23, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO @A.arpi.a նշվում է երկրորդկան աղբյուրների կողմից հրապարակված փաստի մասին, որը իմ հոդվածում լիքն են։ Նշվում է հայտնի անձանց կողմից լուսաբանման մասին, որը իմ հոդվածում կա, իրոք չեմ հասկանում էսքանից հետո էլ նշանակալիությունը ինչպես կարող եմ ապացուցել MeriHKB (քննարկում) 10:06, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO նայեք ասում է պետք է նշնակալիությունը հավաստեն երկրորդական աղբյուրները , որոնք հոդվածում լիքն են նշված ու չեն բացակայում։ Ծնդդվայարի մասին տեղեկատվւթյունը հաստատված ձևով նշված է; Ամեն բան աարված է այնպես ինչպես որ պահանջում է վիքիպեդիան։ Անգամ ասեմ, որ ավելի լիարժեք է գրված , քանինձ հանդիպած մնացած հոդվածնրեը; Այդ պատճառով կխնդրեմ, որպեսզի չջնջեք))))) MeriHKB (քննարկում) 09:45, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Վիքիպեդիա:Նշանակալիություն_(մարդիկ)#Ստեղծագործողներ բաժնից.
Գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, կինոստեղծողներ, լուսանկարիչներ, ճարտարապետներ և այլ ստեղծագործողներ.
  1. Անձը համարվում է շատ կարևոր գործիչ և լայնորեն մեջբերվում է հասակակիցների և սերունդների կողմից:
  2. Անձը հայտնի է նորարարությամբ, նոր տեխնոլոգիայի ներդրմամբ կամ իր ոլորտում նորամուծության հեղինակ է:
  3. Անձը ստեղծել է կամ հիմնական դեր է կատարել ճանաչված աշխատության ստեղծման մեջ:
  4. Անձի աշխատանքը (կամ աշխատանքները) (ա) դարձել է հանրաճանաչ հուշարձան, (բ) ցուցադրվել է հանրահայտ ցուցահանդեսում, (գ) արժանացել է հայտնի քննադատների ուշադրությանը, (դ) ցուցադրված է հանրահայտ թանգարաններում կամ պատկերասրահներում:
Այս կետերից որի՞ն է համապատասխանում։
Բացի այդ, եթե ոչ լիարժեք հոդված եք տեսնում Վիքիպեդիայում, կարող եք այն ջնջման ներկայացնել, ոչ թե դրա այստեղ լինելը որպես փաստարկ ներկայացնել մեկ ուրիշը թողնելու համար։ GeoØ () 12:19, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բացի այդ, կարո՞ղ եմ խնդրել ներկայացնել հոդվածի անձի հետ փոխկապակցվածությունը։ Ի՞նքն է խնդրել գրել հոդվածը։ GeoØ () 12:22, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO նայեք, քանի որ շատ եմ կարևորում վիքիպեդիայի դերը հեղինակի կենսագրականում այդ պատճառով որոշեցի որպեսզի դա էլ լինի, չէ ինքը չի խնդրել, ես որպես անակնկալ ուզում էի իրեն ևս ներառել, նայելով նրա գրական ու ստեղծագործական ուղղուն։ Կան լիքը վիքիպեդիայի էջեր որոնք էլի չեն համապատասանում բայց կան վիքիպեդիայում։ Եվ կխնդրեի որպեսզի սա չջնջվի։ Կետերին համապատասպանում է առաջինը կարող է կայն ճանաչում չունի , աբայց բազմաթիվ անգամ մեջբերվել է և տեղադրվել է հայտնի կայքերում, որոնք կան վիքիպեդիայում ։ MeriHKB (քննարկում) 13:08, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր ընկերներից է։ GeoØ () 13:18, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO այո, բայց դա նշանակություն չունի կարծում եմ։ Բավարար հիմքեր կան վիքիի համար)) MeriHKB (քննարկում) 13:29, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO ես շատ ուրախանում եմ, որ նման պրոֆեսիոնալիզմով եք մոտենում ամեն էջին , ճիշտ եմ ասոււմ, բայց ևս մեկ անգամ շատ կխնդրեմ, որ մանրամասն վերանայեք էջը))))) MeriHKB (քննարկում) 13:31, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, ես իմ տեսակետը վերևում ներկայացրել եմ։ Թող մյուս խմբագիրներն էլ իրենց կարծիքը հայտնեն։ GeoØ () 13:43, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO շնորհակալ եմ տեսակետի համար ,սպասենք ուրեմն MeriHKB (քննարկում) 13:54, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO և մի բան էլ վիքի էջում նշված է որ հեղինակը գրողների միության կողմից արժանացել է արձակ անվանակարգի հաղթող, որը կայքում լուսաբանվել է և որը կա նաև վիքիում, գրողների միությունն էլ սովորակն մարդուն հաստատ չէր տա մրցանակ, խնդրում եմ սա ևս հաշվի առնել MeriHKB (քննարկում) 13:23, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO ինձ չի բավարարում ձեր կողմից արված առաջարկությունը և լուրջ հիմնավորում եմ պահանջում այդ առումով MeriHKB (քննարկում) 22:21, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes եթե կարող եք օգնեք, որպեսզի չջնջեն հոդվածը MeriHKB (քննարկում) 22:31, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

։ Դեմ Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 23:18, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կողմ, այս տեսքով ոչ նշանակալի։ --Armen (քննարկում) 14:04, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Ջնջել, համաձայն եմ ջնջման ներկայացնողի պատճառաբանություններին։ --Valen1988 (քննարկում) 19:16, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @Valen1988 իսկ ուսումնասիրել եք էջը՞՞՞՞ և արդյոք ուսումնասիրելուց հետո չեք նկատել որ համապատասխանում է էջը կետերին MeriHKB (քննարկում) 19:24, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    Հարգելի @MeriHKB, Հայերեն Վիքիպեդիայում մասնակիցները կարող են հայտնել իրենց կարծիքները, և խնդրում եմ այնպիսի տպավորություն մի թողեք՝ կարծես ցանկանում եք ճնշել մյուսների կարծիքները։ Կետեր ասելով էլ չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, որովհետև առնվազն մեկ և բավականին մեծ կետով հոդվածի հետ կապված խնդիր կա՝ այն է շահերի բախումը։ GeoØ () 19:39, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO չէ ես չեմ ճնշում , հարցեր եմ զուտ տալիս որպեսզի հասկանամ, ես էլի եմ ասում ձեր աշխատանքը գնահատում եմ և ուրախ եմ, որ մանրակրկիտ աշխատում եք ու իրավունք էլ չունեմ ճնշեմ կամ նման մի բան))) MeriHKB (քննարկում) 19:42, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO ջան շահերի հետ բախման պահը, կարծում եմ տեղին չի, որովհետև հոդվածը չեզոք ու վստահելի աղբյուրներով ներկայացված ա։ MeriHKB (քննարկում) 19:44, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @MeriHKB, «Շահերի բախում»/«հետաքրքրությունների կոնֆլիկտ» ասելով Վիքիպեդիայում նկատի ունենք խմբագիրների պոտենցյալ կաշկանդվածությունը չեզոք հոդված գրելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ շահերի բախման մեջ գտնվող խմբագիրը հոդվածը գրելիս իրենից անկած մեծ հավանականությամբ չեզոքություն չի պահպանի, ինչը Վիքիպեդիայի հինգ հիմնարար (ամենակարևոր) սկզբունքներից մեկն է։ GeoØ () 19:53, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
    @GeoO հա ես դա գիտեմ, բայց էջում էդ չեզոքությունը կա ու եթե նկատեք ընդամենը հղումներով ու աղբյուրներով եմ կազմել ամբողջական հոդվածը։ Բայց դե դուք եք որոշում կլինի դա թե ոչ, ուղղակի ես նշում եմ, որ էթդ չեզոքությունը կա)))) ամեն դեպքում մերսի, մանրամասն պատասխանների համար MeriHKB (քննարկում) 20:02, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի՛ MeriHKB, որպեսզի ջնջմանը կողմ մասնակիցներին հատ-հատ չհարցնեք ու չնշեք, միանգամից ասեմ, որ Վիքիպեդիայում ցանկացած էջ ցանկացած ժամանակ կարելի է ներկայացնել ջնջման՝ ցույց տալով պատճառները։ Եթե պատճառները հիմնավոր լինեն, համայնքի մասնակիցներն էլ համակարծիք լինեն, հոդվածը կջնջվի։ Ամեն դեպքում, ցանկացած մասնակից իրավունք ունի իր կարծիքն ու ձայնը արտահայտել։ Մասնակից GeoO-ն վերևում տեղադրել է ստեղծագործ անձանց մասին մեր ունեցած նշանակալիության չափանիշները։ Կարող եք ըստ դրա արտահայտել ձեր տեսակետը (առանց անձնական տպավորությունների, կողմնակալության կամ համակրանքի)։ Եվ նորից հիշեցնեմ. միշտ չէ, որ մեր կարծիքները, համոզմունքները համընկնում են, դրան օգնելու գալիս են կանոնակարգերը, որտեղ ամեն ինչ ավելի պարզեցված է։--A.arpi.a (քննարկում) 07:20, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ձեռնպահ, հոդվածի «Ծովահեն» բաժինը ունի ակնհայտ կողմնակալություն. «Իր «Ծովահենը» վիպակով Հասմիկ Կարապետյանը գրական աշխարհ է մուտք գործում՝ վստահ թիավարելով, ծովահենին հատուկ խիզախությամբ ու վճռականությամբ։ Նա գալիս է «կողոպտելու» մեր սրտերը։ Գալիս է՝ զինված վառ երևակայությամբ ու զիլ խոսքով։ Ընտրությունը մերն է՝ հանձնվել միանգամի՞ց, թե՞ դիմադրել մինչև վիպակի ավարտը։...»: Առաջարկում եմ այս ենթաբաժինը կա՛մ ամբողջությամբ հեռացնել (քանի որ ակնհայտ է՝ շահերի բախումը), կա՛մ ձևափոխել՝ հեռացնելով հոդվածում ներկայացվող անձի գովաբանությունը: Կենսագրության բաժնի սկիզբը ու ևս 2 այլ նախադասություններ չունեն հղումներ, իսկ «Հարցազրույցներ» ու «Հեռուստառադիոեթերներ» բաժինները նշանակալի չեն:--Atheist Armenian (քննարկում) 19:12, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Միքայել_Հայրապետյան_(գործարար) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։ Առհասարակ տպավորություն է, որ հոդվածը գրվել է հոդվածի անձի հետ փոխկապակցված որևէ մեկի կողմից, որովհետև հոդվածից հեռացրել եմ մի շարք գովազային հատվածներ։ Ընդորում այդ հատվածները պարունակում էին աշխատանքային պարտականությունների նկարագրություններ, որոնք չեմ կարծում, որ հանրային ինֆորմացիա են։--GeoØ () 19:31, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Սա էլ հեռացրածս հատվածները։ GeoØ () 19:33, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ջնջել։--Atheist Armenian (քննարկում) 19:15, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Վենետիկի_կամուրջների_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Այս տեսքով առաջարկում եմ ջնջել հոդվածը։--GeoØ () 10:51, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ջնջել, դե հա, իրոք։--A.arpi.a (քննարկում) 11:54, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ջնջել։--Atheist Armenian (քննարկում) 19:14, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Նորայր_Սարգսյան_(արձակագիր) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շահերի բախում/հետաքրքրությունների կոնֆլիկտ՝ [1]։ --GeoØ () 06:54, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հարգելի @GeoO, Նորայր Սարգսյանի էջում որտե՞ղ եք տեսել շահերի բախում, որ էջը ներկայացրել եք ջնջման։ Նորայրը ժամանակակից ամենասիրված երիտասարդ գրողներից է, նրա ստեղծագործություններն արժանացել են ամենաբարձր պարգևներին։ Կարծում եմ թյուրիմացություն է եղել։ Խնդրում եմ չեղարկել։ Newsyman (քննարկում) 07:14, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Այս խմբագրումից ելնելով եմ ներկայացրել ջնջման։ GeoØ () 07:15, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Թողնել: Միայն հետաքրքրությունների կոնֆլիկտը ջնջելու բավարար պատճառ չէ։ Դա ավելի զգուշավոր լինելու առիթ է, բայց հոդվածը կարդալիս ոճի խնդիր չզգացի։ Եթե իր կենսագրության մեջ կան «ոչ ցանկալի» մասը, որոնք մտածված բաց են թողնվել, կարելի է չեզոքութան կաղապար դնել մինչև այդ խնդիրը լուծվի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:29, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]