Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՎՊ:ԱԵՀից)

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար[խմբագրել կոդը]

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Ատրճանակ-գնդացիր vs. Գնդացիր-ատրճանակ[խմբագրել կոդը]

Մենք ունենք հոդված Ատրճանակ-գնդացիր և կատեգորիա Գնդացիր-ատրճանակներ։ Խնդրում եմ բերել մի տեսքի։ - Kareyac (քննարկում) 12:06, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Մորմոններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄորմոններՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի

Հոդվածը եկեղեցու մասին է, ոչ թե հտևորդների։ Այլ վիքիներում նույնիսկ տարբեր հոդվածներ են սրանք` en:mormons և en:The Church of Jesus Christ of Latter-day Saints։ Մենք գրում ենք Կաթոլիկ եկեղեցի, ոչ թե կաթոլիկներ, կամ Վրաց ուղղափառ եկեղեցի ոչ թե վրացի ուղղափառներ:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, Հաճախ «Մորմոններ» ասելով հենց հասկանում են «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»։ Համացանցում այդպիսի բազմաթիվ օրինակներ կան (թեկուզ հենց այստեղ)։ Պետք է հասկանալ, թե 2 տարբերակներից հատկապես ո՞րն է առավել տարածվածը։ Հակիրճ լինելու մասին խոսելիս բնականաբար 1-ին տարբերակն է։ Ինչ վերաբերում է «մորմոններ» որպես «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կառույցի հետևորդների/անդամների մասին հոդված լինել-չլինելուն, ապա այդ հարցը հոդվածի լինելու նպատակահարմարության տեսանկյունից երևի առանձին քննարկման հարց է։--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Խոսակցականում ես էլ եմ «մորմոններ» ասում, որովհետև ալարկոտ եմ, բայց դրանք անհրաժեշտորեն նույն բանը չեն։ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին Վերջին օրերի սրբեր շարժման ամենամեծ ճյուղն է, բայց միակը չէ։ Ասենք Քրիստոսի համայնքի անդամները տեխնիկապես մորմոն են, բայց Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետ կապ չունեն։ Ես երբ կարդում եմ «Մորմոններ», ավտոմատ մտածում եմ, որ հոդվածը ինչ-որ մարդկանց խմբի մասին է (քրիստոնյաներ, աթեիստներ, հայեր, մարքսիստներ, հեդոնիստներ, իդեալիստներ և այլն, մարդկանց որևէ խումբ), ոչ թե հավատքի կամ կառույցի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:05, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայ առաքելական եկեղեցի կամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի

Ես հայոց լեզվից լավ չեմ, բայց բոլոր բառերի առաջին տառը մեծատառ գրելը սխալ է թվում։ Ճի՞շտ եմ, 23artashes, A.arpi.a, Voskanyan, Sigma'am։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ահ, սա դարդ թեմա է (կներեք)։ Իրականում եկեղեցուն առնչվող տարատեսակ ու շատ բառեր գրում են մեծատառ՝ առանց ընդհանուր կանոնները հաշվի առնելու։ Այսինքն ստացվում է, որ այդ ոլորտը դուրս է մնում լեզվական վերահսկումից ու կանոնակարգումից։ Ու չգիտեմ՝ ինչ կարելի է անել այս ու նման հարցերում առհասարակ։--A.arpi.a (քննարկում) 11:20, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
ՀՀ ԿԳ նախարարի 2003 թվականի հունվարի 14-ի 18-Ն հրամանով սահմանվում է. «Դիվանագիտական և պաշտոնական փաստաթղթերի ու հաղորդագրությունների մեջ, Հայոց եկեղեցու պաշտոնական լեզվում, հեղինակային վերաբերմունքի` քաղաքավարական և մեծարման ոճերում թույլատրվում է մեծատառի ազատ գործածություն` ըստ ընդունված կարգի:»: Հետևաբար՝ այստեղ մոտեցումը թույլատրելի է: ∑ίγμα (քնն.) 20:18, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Sigma'am ջան, բայց Վիքիպեդիայի հոդվածը նշվածներից ո՞ր դեպքն է։ Պաշտոնական փաստաթո՞ւղթը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, եկեղեցու պաշտոնական լեզուն ըստ երևույթին: ∑ίγμα (քնն.) 21:56, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հաա, ինձ թվաց եկեղեցու պաշտոնական լեզու ասելով նկատի ունեն ասենք Մայր աթոռի հայտարարությունները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Անկախ Պետությունների Համագործակցություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անկախ Պետությունների ՀամագործակցությունԱնկախ պետությունների համագործակցություն

Պետություն կամ համագործակցություն բառերը մեծատառով գրելու կարիք չկա (ինչքան գիտեմ)։ «Միավորված ազգերի կազմակերպություն» ենք գրում, ոչ թե «Միավորված Ազգերի Կազմակերպություն»։ Օրինակ՝ ԱԳՆ կայքում, ԱԺ կայքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:46, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, ՀՀ ԱԳՆ կնիքով կնքված և ՀՀ ԿԳՄՍ կայքում հրապարակված փաստաթղթում հայերենով այդ կառույցի անունը մի քանի անգամ (ոչ վերնագրում) գրվել է մեծատառերով՝ Անկախ Պետությունների Համագործակցություն։ Արդյո՞ք մեծատառերովն է ճիշտ, թե փոքրատառերովը, տեղյակ չեմ, զուտ առավել ճիշտ տարբերակն ընտրելուն օգնելու համար հղումը դրեցի։--Գարդմանահայ (քննարկում) 11:56, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ըստ ուղղագրական ընդհանուր կանոնի՝ պիտի միայն առաջին բաղադրիչը գրվի մեծատառ։--A.arpi.a (քննարկում) 12:15, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տարբեր հոդվածներում այս ֆիզիկոսի ազգանունը հանդիպում է Օփենհեյմեր, Օփենհայմեր, Օպենհեյմեր և Օպենհայմեր ձևով։ Գոնե անձի ու իր մասին ֆիլմի հոդվածները պետք է նման անուններ ունենան։ Ես չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս տարբերակներից գոնե երեքը սխալ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:08, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Քանի հավաքվել ենք, մենք նաև ունենք Ալցհայմեր ու Ալցհեյմեր։ Ես գերմաներենից զրո եմ, բայց ոնց որ թե նույն *heimer-ն է։ Ինտերնետում երկու տարբերակներն էլ կան. Ամերիա բժշկական կենտրոնը Ալցհեյմեր է ասում, իսկ ԿԳՄՍՆ-ն Ալցհայմեր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:58, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ինտերնետը ինձ ասում է, որ էս heim-ը նույն Մանհայմի heim-ն է։ Առհասարակ մենք Գերմանիայի քաղաքներ կատեգորիայում լիքը *հայմ քաղաքներ ունենք։ Ջոշուա Օպենհայմերն էլ ունի նույն ազգանունը։ *հայմերներից բացի, մենք նաև ունենք Մերետ Օպենհայմ և Ուոլթեր Լիփմեն, որոնք էլի գերմանահրեական ծագում ունեն, անվան մեջ կրկնակ p կա, բայց մի դեպքում պ ենք տառադարձել, մյուս դեպքում՝ փ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:50, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
The End Of The F***ing World (հեռուստասերիալ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

The End Of The F***ing World (հեռուստասերիալ)Ք***ած աշխարհի վերջը (հեռուստասերիալ) կամ Հ1-ի նման՝ Ա***յալ աշխարհի վերջը (հեռուստասերիալ)

Կամ ուրիշ ինչ–որ տարբերակ։ Մենք ֆիլմերի/սերիալների վերնագրերը թարգմանում ենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 24 փետրվարի 2024 (UTC)[reply]

Օրթաքյոյ_(Ստամբուլ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Օրթաքյոյ_(Ստամբուլ)Օրթագյուղ

Հայերեն գրեթե բոլոր վստահելի աղբյուրներում, այդ թվում Պոլսում հրապարկված աղբյուրներում թաղամասի անվանումը Օրթագյուղ է։ Ներկայացնեմ մի քանիսը՝ armenpress, Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ, ՀՍՀ, aparaj.am, ԵՊՀ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:55, 3 Մարտի 2024 (UTC)[reply]

Մեր լեզվում արմատացել է Օրթաքյոյ տարբերակը։ Արևմտահայերեն վիքիպեդիայում թող լինի ձեր ասածը։ Սփյուռքը միգուցե օգտագործում է։ --Valen1988 (քննարկում) 07:21, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Խոսքը հենց արևելահայերենի մասին է։ Նշածս աղբյուրները բացառապես արևելահայերեն են։ Կարող եմ այլ աղբյուրներ էլ ներկայացնել՝ Հայկական ժամանակ, Թուրքական TRT ալիքի հայերեն տարբերակ, goodreads, ՀԱԵ Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակություն, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, Ազգ։ Եվ սա այն պարագայում, որ արդեն 8 տարի է Վիքիպեդիայի հոդվածի անունը Օրթաքյոյ է, որը զգալի ազդեցություն է ունեցել այլ աղբյուրների վրա։ Ավետիսյան91 (քննարկում) 10:51, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, ներկայացրածդ աղբյուրներից որոշներում հանդիպում է նաև Օրքաքյոյ տարբերակը. Armenpress, Հայկական ժամանակ, Թուրքական TRT ալիքի հայերեն տարբերակ։ Սա այն մասին, որ նույնիսկ այդ աղբյուրներն իրենք իրենց համար չեն որոշել, թե որ տարբերակն է կիրառելի։ Նույնիսկ Ստամբուլում լույս տեսնող Ակոսը հստակ մոտեցում չունի այս հարցում (Օրաքյոյ, Օրթագյուղ), հետևաբար պնդումը, թե հայերենում «Օրթագյուղ» տարբերակն է տարածված, այդքան էլ ճիշտ չէ։ GeoØ () 13:15, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Բնական է, որ բնօրինակի անունը ազդում է թարգմանությունների վրա։ Այդ աղբյուրները կարող էին ազդված լինել նաև վիքիի հոդվածից։ Իսկ ինչ կասես այս և այս աղբյուրների մասով, որոնք հոդվածից առաջ են տպագրվել։ civilnet-ն էլ մի տեղ Սկյուտարի փոխարեն Ուսկյուդար է գրել։ Ավետիսյան91 (քննարկում) 13:23, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Լեռնային_Ղարաբաղի_հայերի_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Լեռնային_Ղարաբաղի_հայերի_ցանկԱրցախում ծնված նշանավոր հայերի ցանկ

Անհասկանալի է ներկայիս վերնագիրը։ Եթե հոդվածը Արցախում ծնված նշանավոր/հայտնի անձանց մասին է, գո՞ւցե այդպես էլ դարձնենք հոդվածի անվանումը։--GeoØ () 10:28, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

Համաձայն եմ, առավոտյան ես էլ էի ուզում այս հոդվածը անվանափոխման կամ ջնջման դնել, չկարողացա որոշել ու տենց էլ թողեցի ։) «Նշանավոր արցախցիների ցանկ» տարբերակը ավելի կարճ չի՞ լինի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:10, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Տարբերակ է, Աշոտ ջան։ Ուղղակի այս դեպքում էլ «նշանավոր» պնդումը լիքը հարցեր է առաջացնում։ GeoØ () 13:17, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Բայց ի՞նչ տարբերություն։ Երկու դեպքում էլ նույն «նշանավոր» բառը կա։ Կարող ենք ուղղակի «Արցախցիների ցանկ»թողել, ուղղակի այդ դեպքում պետք է ինչ–որ չափանիշներ որոշել, թե չէ հոդվածը ի վերջո Արցախում ծնվածներ կատեգորիայից չի տարբերվի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:24, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

Buffy The Vampire Slayer[խմբագրել կոդը]

Buffy The Vampire Slayer սերիալի վերաբերյալ ունենք երկու հոդված՝ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը և «Բաֆֆի` վամպիրների բնաջնջողը» հեռուստասերիալի սերիաների ցանկ։ Բութով տարբերակն է ճիշտ, չէ՞ (ռուսերենում «Баффи — истребительница вампиров» է)։ Իսկ slayer -> բնաջնջող թարգմանությունը ինձ թվում է սխալ է։ Բնաջնջողը ոնց-որ սպանողի բոտով տարբերակը լինի ։դ բոլոր վամպիրներին՝ ամբողջ տեսակին։ Բայց slayer-ը կամայական վամպիրին սպանել/կոտորելն է։ Հետևաբար, առաջարկում եմ «Բաֆֆի՝ վամպիրներ(ի) սպանողը/կործանողը/ոչինչացնողը»։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:10, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Արմեն_Պետրոսյան_(Մենչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Արմեն_Պետրոսյան_(Մենչ)Մենչ կամ Արմեն Պետրոսյան (դերասան)

Ինչո՞վ է բացատրվում վերնագրում անձի անունն ու կեղծանունն ունենալը։--GeoØ () 09:26, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Էս մի անգամ ես եմ անվանափոխման առաջադրել, մի անգամ՝ դու։ Էլի մտածում եմ, որ և՛ անունը, և՛ կեղծանունը գրելը սխալ է, «Մենչ» Արմեն Պետրոսյան (դերասան), Արմեն Պետրոսյան (դերասան, պրոդյուսեր), Արմեն Պետրոսյան (պրոդյուսեր) կամ այլ տարբարկի կողմ եմ, բայց ոչ անունը երկու անգամ։
՛ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Մհադ, էս երկու քննարկումների մասին լրիվ մոռացել էի ։ճ Մեկ րոպե վերաձևակերպեմ առաջարկվող տարբերակը։ GeoØ () 19:14, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Ջատագովություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՋատագովությունՔրիստոնեության ջատագովություն

Կամ «Քրիստոնեական ջատագովություն», քանի որ հոդվածն ամբողջությամբ քրիստոնեության մասին է։ Պետք է նաև փոխել միջլեզվային հղումը՝ en:Apologia-ից դեպի en:Christian apologetics։ Սրա իսլամական անալոգը Քալամն է։ Անվանափոխելիս վերահղում պետք չէ թողնել, քանի որ ընդհանուր հոդված հետագայում կարելի է ստեղծել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:44, 22 Մարտի 2024 (UTC)[reply]

Հասկանալի չէ, թե ֆիլմն ինչի համար է Օսկար ստացել։ Եթե լավ տարբերակ ունենայի, առանց քննարկելու կտեղափոխեի :) «Լավագույն ֆիլմի համար Օսկար ստացած ֆիլմե՞ր» կամ չգիտեմ, ինչ-որ բան, որ Օսկարի տարբեր անվանակարգերում շահածները տարբերվեն իրարից։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:34, 23 Մարտի 2024 (UTC)[reply]

Ունայնություն_ունայնությանց (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ունայնություն_ունայնությանցՈւնայնություն ունայնությանց (ֆիլմ)

«Ունայնություն ունայնությանց»-ը Աստվածաշնչի ամենահայտնի հատվածներից է։ Մտածում եմ, որ «Ունայնություն ունայնությանց»-ը պետք է վերահղվի դեպի Ժողովող հոդված, քանի որ մեջբերումը Ժողովող 1:2-ից է, իսկ ֆիլմի մասին հոդվածը վերանվանվի Ունայնություն ունայնությանց (ֆիլմ)։ Անգլերենում օրինակ en:Vanity of vanities-ը վերահղվում է դեպի en:Ecclesiastes։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:00, 2 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Խնդրում եմ մասնակցել այս էջի քննարկումներին, եթե իհարկե չեք կարծում, որ այս էջը ունայնություն է :) ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:02, 2 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մեղք (ֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մեղք (ֆիլմ)Մեղադրանք (ֆիլմ)

Անգլերեն ֆիլմ է, որի բնագիր անունը «Blame» է։ «Blame»-ի ճիշտ թարգմանությունը «Մեղադրանք»-ն է, «մեղք»-ը «sin»-ն է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:09, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Արևի խավարման հոդվածներ[խմբագրել կոդը]

Ուենք`

Բոլոր այս հոդվածները նույն ձևաչափը պետք է ունենան։ Ես կողմ եմ «Արեգակի խավարում ՏԱՐԻ թվականի ԱՄԻՍ ՕՐ-ին» տարբերակին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:45, 9 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ես էլ եմ կողմ այդ տարբերակի, ինչպես, որ ստեղծել եմ հոդվածը։--ԲեքոՔննարկում 08:17, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]