ՎԱԶ-2101

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՎԱԶ-2101 «Ժիգուլի» (ռուս.՝ ВАЗ-2101 «Жигули»), սեդան տիպի թափքով և հետևի շարժակ ունեցող խորհրդային մարդատար մեքենա։ ՎԱԶ-2101-ի հիման վրա ստեղծվել է ՎԱԶ ավտոմեքենաների այդպես կոչված «դասական» ընտանիքը, որը արտադրվում էր մինչև 2012 թվականի ապրիլի 17-ը։ 1972 թվականի մայիսին տվյլա մոդելի արտադման համար Վոլգայի ավտոմոբիլային գործարանը ստացել է «Ոսկե Մերկուրի» միջազգային մրցանակը։ 2000 թվականին «Ղեկին» («Զա ռուլյոմ») պարբերականի հարցման արդյունքներով ՎԱԶ-2101 ավտոմեքենան անվանել են «20-րդ դարի լավագույն ռուսական ավտոմեքենան»։ Արտադրության ամբողջ ընթացքում (1970-ից մինչև 1988 թթ.) Վոլգայի ավտոգործարանը սեդան թափքով և բոլոր մոդիֆիկացիաներով արտադրել է և 4,85 մլն ՎԱԶ-2101, որոնցից անմիջապես ՎԱԶ-2101 2 702 657 նմուշահատ։